ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՊԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՁԵՌԱԳԻՐ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ<br /> Է 2,7 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ<br />


ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՊԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՁԵՌԱԳԻՐ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ
Է 2,7 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ

  • 14-12-2007 17:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարրի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ, բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգի ձեռագիր հեքիաթների գիրքը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 2,7 մլն. եվրոյով (1,95 միլիոն ֆունտ ստերլինգ): Այս մասին հայտնել են «Սոթբիս» աճուրդի տան ներկայացուցիչները: «Մենեստրել Բիդլի հեքիաթները» ոչ միայն գրված են, այլ նաեւ նկարազարդված են անձամբ Ռոուլինգի կողմից: Ըստ աճուրդի կազմակերպիչների, այն գումարը, որով բրիտանացի ոմն հավաքորդ ձեռք է բերել ձեռագիրը, ավելի քան 40 անգամ գերազանցել է մեկնարկային արժեքը: Վաճառքից գոյացած հասույթը կուղղվի հենց Ջոան Ռոուլինգին պատկանող «Ձայն մանկանց» բարեգործական հիմնադրամին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play