ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՈՒԵԼ 15 ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐ<br />


ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՈՒԵԼ 15 ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐ

  • 14-12-2007 16:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գուանտանամոյի (Կուբա) ամերիկեան ռազմական բազայում տեղավորված ռազմագերիների բանտից ազատ են արձակուել 15 բանտարկեալներ: Բոլոր ազատուածները ուղարկուել են հայրենիք: Ազատուած գերիներից 13-ը աֆղանցիներ են եւ երկուսը` սուդանցի: Այս տեղեկատուութիւնը, ինչպէս հաղորդում է «Reuters»-ը, տարածել է ԱՄՆ-ի զինուորական հրամանատարութիւնը: Ներկայումս Գուանտանամոյի բազայում պահւում են մօտ 290 բանտարկեալներ, որոնք ենթադրաբար կապ ունեն «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան կամ «Թալիբան» շարժման հետ:
  -   Միջազգային