ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ 15 ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ<br />


ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ 15 ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

  • 14-12-2007 16:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գուանտանամոյի (Կուբա) ամերիկյան ռազմական բազայում տեղավորված ռազմագերիների բանտից ազատ են արձակվել 15 բանտարկյալներ: Բոլոր ազատվածները ուղարկվել են հայրենիք: Ազատված գերիներից 13-ը աֆղանցիներ են եւ երկուսը` սուդանցի: Այս տեղեկատվությունը, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, տարածել է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը: Ներկայումս Գուանտանամոյի բազայում պահվում են մոտ 290 բանտարկյալներ, որոնք ենթադրաբար կապ ունեն «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության կամ «Թալիբան» շարժման հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play