ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 13-12-2007 19:15:00   |   |  Միջազգային
ԼԻՍԱԲՕՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պորտուգալիայի մայրաքաղաքում ստորագրուել է Եւրամիութեան նոր հիմնարար համաձայնագիր: Փաստաթուղթը, որը նախատեսում է նրա ղեկավար հաստատութիւնների լուրջ բարենորոգում, ստորագրել են ԵՄ անդամ բոլոր 27 երկրների ղեկավարները, բացառութեամբ Մեծ Բրիտանիայի: «Հին մայրցամաքում ծնուեց նոր Եւրոպան»,- յայտարարել է Եւրայանձնաժողովի ղեկավար Ժոզէ Մանուել Բարրոզուն: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը դարձաւ «ընդլայնուած Եւրոպայի համաձայնագիրը», որ Միջերկրական ծովից ձգւում է մինչեւ Բալթիկա: «Երբեմնի երկաթյա վարագույրով անջատուած` հիմա նա միաւորուած է պայմանագրով»,- նկատել է նա: «Ստորագրելով համաձայնագիրը, մենք միաժամանակ ստանձնում ենք նրա վաւերացման պատասխանատւութիւնը»,- յիշեցրել է Եւրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտտերինգը: Ըստ նրա, փաստաթղթի ստորագրումը ապացուցեց, որ Եւրոպան, որը դեռ տարուայ սկզբին խոր ճգնաժամի մէջ էր, «կարողացաւ դուրս գալ նրանից էլ աւելի ուժեղ»:
  -   Միջազգային