ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 13-12-2007 19:15:00   | Պորտուգալիա  |  Միջազգային
ԼԻՍԱԲՈՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պորտուգալիայի մայրաքաղաքում ստորագրվել է Եվրամիության նոր հիմնարար համաձայնագիր: Փաստաթուղթը, որը նախատեսում է նրա ղեկավար հաստատությունների լուրջ բարենորոգում, ստորագրել են ԵՄ անդամ բոլոր 27 երկրների ղեկավարները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի: «Հին մայրցամաքում ծնվեց նոր Եվրոպան»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը դարձավ «ընդլայնված Եվրոպայի համաձայնագիրը», որ Միջերկրական ծովից ձգվում է մինչեւ Բալթիկա: «Երբեմնի երկաթյա վարագույրով անջատված` հիմա նա միավորված է պայմանագրով»,- նկատել է նա: «Ստորագրելով համաձայնագիրը, մենք միաժամանակ ստանձնում ենք նրա վավերացման պատասխանատվությունը»,- հիշեցրել է Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտտերինգը: Ըստ նրա, փաստաթղթի ստորագրումը ապացուցեց, որ Եվրոպան, որը դեռ տարվա սկզբին խոր ճգնաժամի մեջ էր, «կարողացավ դուրս գալ նրանից էլ ավելի ուժեղ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play