ԳԻՇԵՐԸ ՊԱՅԹԵՑՈՒԵԼ Է «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ» ԹԵՐԹԻ ԴՈՒՌԸ<br />


ԳԻՇԵՐԸ ՊԱՅԹԵՑՈՒԵԼ Է «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ» ԹԵՐԹԻ ԴՈՒՌԸ

  • 13-12-2007 17:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի լոյս 13-ի գիշերը, ժամը 04.30-ի սահմաններում, «Չորրորդ իշխանութիւն» թերթի խմբագրութեան մուտքի դռան վրայ պայթուցիկ նիւթի տեղադրման հետեւանքով պայթիւն է տեղի ունեցել, դուռն ամբողջութեամբ վնասուել է: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց թերթի տնօրէն Մհեր Ղալեչյանը, խմբագրութեան տարածքում այլ աւերածութիւններ նույնպես կան` վնասուել են պատուհանները, պահարանները: Նա յայտնեց նաեւ, որ ոստիկանութիւնը տեղազննում է անցկացրել, կազմել արձանագրութիւն: Այն հարցին, թէ ով կամ ովքեր կարող էին դա արած լինել, թերթի տնօրէնը յայտնեց. «ում դէմ գրում է «Չորրորդ իշխանութիւնը»»:
  -   Հասարակութիւն