ԵՐԿՈՒ ՊԱՅԹԻՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br /> ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ԵՐԿՈՒ ՊԱՅԹԻՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 13-12-2007 16:20:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկու հզօր պայթիւն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի առեւտրական կենտրոնում: Ոստիկանութեան տուեալներով, ինը մարդ զոհուել է, 12-ը` վիրաւորուել: Իշխանութիւնների ներկայացուցիչները ենթադրում են, որ պայթիւնների յետեւում կանգնած են իսլամական ապստամբները, որոնք պայքար են մղում ընդդէմ անցումային կառավարութեան: Սոմալիի ազգային անվտանգութեան նախարարութեան տուեալներով, իսլամիստների ուժերը, որ ջախջախվել էին անցած տարեվերջին կառավարական զօրքերի կողմից եթովպիական բանակի աջակցութեամբ, ներկայումս ակտիւացրել են իրենց գործունէութիւնը եւ վերախմբաւորւում են: Իշխանութիւնները տեղեկութիւններ ունեն, որ հակառակորդը նոր յարձակումներ է ծրագրում կառավարական եւ նրանց դաշնակից եթովպիական զօրքերի դէմ:
  -   Միջազգային