2008 Թ.-ԻՆ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ՔԱՌԱՀԱՏՈՐՅԱԿԸ<br />


2008 Թ.-ԻՆ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ՔԱՌԱՀԱՏՈՐՅԱԿԸ

  • 13-12-2007 14:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի Պատմութեան ինստիտուտը 2008թ.-ին կհրատարակի «Հայոց պատմութիւն» քառահատորյակը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ինստիտուտի փոխտնօրեն Գնել Գրիգորեանը, քառահատորյակի հրատարակման համար պետբիւջէից յատկացուել է 65 մլն դրամ (մօտ 216 հազար ամն դոլար): Ըստ Գ.Գրիգորեանի, խորհրդային տարիներին հրատարակուել է «Հայոց պատմութեան» ութհատորյակը, որում, սակայն, առկայ է այն տարիներին բնորոշ գաղափարական որոշ ուղղուածութիւնը: Որոշ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանի նորագոյն շրջանի պատմութեանը` 1917-60-ական թթ.-ին, անհրաժեշտ խորութեամբ չեն լուսաբանուել, կամ էլ խեղաթյուրվել են. մասնաւորապէս, անտեսուել են Առաջին հանրապետութեանը (1918թ.), ազգային ազատագրական շարժումներին վեաբերող հարցերը, իսկ քաղաքական կուսակցութիւնների դերը, բացի կոմկուսից, ընդհանրապես չի նշւում: Խորհրդային հրատարակությունում թերի եւ աղաւաղուած է ներկայացուած նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատմութիւնը: Գ.Գրիգորեանի խօսքերով, Հայաստանի անկախացումից յետոյ պատմաբանների առջեւ խնդիր է դրուել վերանայել այդ հրատարակությունում թերի, ոչ անաչառ լուսաբանուած հարցերը եւ հրատարակուելիք քառահատորյակում դրանք ներկայացնել օբյեկտիվորեն: «Հայոց պատմութեան» նոր հրատարակութեան առաջին հատորն ընդգրկում է վաղնջական ժամանակներից մինչեւ 4-րդ դարի սկիզբը` քրիստոնեության ընդունումն ընկած, ժամանակաշրջանը: Երկրորդ հատորը` 4-րդ դարից մինչեւ 17-րդ դարի կէսերը, որտեղ կներկայացուեն հայ ազատագրական շարժումների սկիզբը, քաղաքական կուսակցութիւնների դերը: Երրորդ հատորը կընդգրկի 17-րդ դարի կէսերից մինչեւ 1918թ.-ը` Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակումը, իսկ չորրորդ հատորը` 1918թ.-ից մինչեւ 2002-2003թթ.-ն ընկած ժամանակահատուածը: Ըստ Գ.Գրիգորեանի, հնարաւոր է որոշ հատորներ լրացուցիչ մասեր ունենան: Հատորներում կզետեղվեն նաեւ բազմաթիւ լուսանկարներ, 100-ից աւելի քարտեզներ: Նշուեց, որ քառահատորյակը կհրատարակուի նաեւ անգլերէն եւ ռուսերենով լեզուներով:
  -   Հասարակութիւն