ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՏԻԳՐԱՆ<br /> ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԴԷՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՈՒՈՂԸ<br />


ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՏԻԳՐԱՆ
ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԴԷՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՈՒՈՂԸ

  • 12-12-2007 18:45:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր Տիգրան Արզաքանցյանի դէմ մահափորձի մէջ կասկածեալին: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, շահադիտական դրդումներով կատարուված հանցագործութեան առթիւ անցկացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալուել է չաշխատող, նախկինում դատուած քաղաքացի: Ներկայումս հետախուզւում է մահափորձի միւս մասնակիցը: Ձերբակալուածի անձի եւ գործողութեան այլ մանրամասների մասին, հետաքննութեան շահերից ելնելով, չի հաղորդւում: Յիշեցնենք, որ Տ.Արզաքանցյանը վիրաւորուել էր սեպտեմբերի 26-ին մոսկովեան «Մետրոպոլ» խաղատանը: Երկու անյայտ անձինք յարձակուել էին նրա վրայ, որոնցից մէկը պատգամաւորին դանակի վերք էր հասցրել, միւսը վիրաւորել հրազէնից:
  -   Հասարակութիւն