ԵՐԵՒԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ<br /> ԳԱՒԱԹ»-Ի 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ
ԳԱՒԱԹ»-Ի 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 12-12-2007 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունվարի 19-27-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացուի ԱՊՀ եւ Բալթեան երկրների չեմպիոնների գաւաթի` «Համագործակցութեան գաւաթ»-ի, 16-րդ խաղարկութիւնը: Այն կազմակերպում եւ անցկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միութիւնը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնի երկրի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը», որն ընդգրկուել է «Դ» խմբում: Նրա մրցակիցներն են Ուկրաինայի, Բելառուսի եւ Ուզբեկստանի չեմպիոններ Կիեւի «Դինամոն», Բորիսովի «Բատէն» եւ Տաշքենդի «Պախտակորը»: «Բանանց»-ի ֆուտբոլիստները դեկտեմբերի 10-ից սկսել են նախապատրաստութիւնը գաւաթի խաղարկութեանը: Մարզումներին առայժմ մասնակցում են տեղի ֆուտբոլիստները: Յունվարի 6-ից թիմին կմիանան նաեւ լեգեոներները եւ գլխաւոր մարզիչ բուլղարացի Նիկոլայ Կոստովը:
  -   Սպորտ