ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ 7,2%-ՈՎ ԱՃԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ<br /> ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ 7,2%-ՈՎ ԱՃԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ
ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԻՒԸ

  • 10-12-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յունուար-նոյեմբերին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչութեան այցելություների թիւը կազմել է 1 մլն 785 հազար, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 7,2%-ով աւելին է: Այս մասին դեկտեմբերի 10-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առողջապահութեան եւ սոցիալական ապահովութեան վարչութեան պետ Արմէն Սողոյանը: Նրա խօսքերով, այս տարուայ 11 ամիսներին 2006թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այցելութիւնների թիւը տեղամասային թերապեւտների մօտ աճել է 10%-ով, նեղ մասնագէտների մօտ` 2,3%-ով: Նոյն ժամանակահատուածում 11,2%-ով աճել է լաբորատոր գործիքային հետազօտութիւնների թիւը: Ա.Սողոյանը նշեց նաեւ, որ յունուար-նոյեմբերին 117 314 քաղաքացիների տրամադրվել է անվճար դեղորայք: Նշուած ամիսներին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնուող կլինիկաներում բուժսպասարկում է ստացել 25 040 հիւանդ, որից պետպատուէրի շրջանակում` 14 704-ը, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 10%-ով աւելի է: Ա.Սողոյանի խօսքերով, 1,5%-ով նուազել են շտապօգնութեան ծառայութեան կանչերը. եթէ 2006թ.-ի յունուար-նոյեմբերին գրանցուել էր 141 380 կանչ, ապա այս տարուայ նոյն ժամանակահատուածում` 139 329 կանչ: Ա.Սողոյանը յայտնեց նաեւ, որ Երեւանի բնակչութեան 78%-ը արդէն ընտրել է առողջութեան պահպանման առաջնային օղակի բժշկին: Իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդէն վերապատրաստվել են 344 ընտանեկան բժիշկներ եւ 205 բուժքոյրեր:
  -   Հասարակութիւն