«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՆՈՒԱԶԵՑՄԱՆՆ<br /> ՈՒՂՂՈՒԱԾ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ԴԱՐՁԵԼ 2907 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՆՈՒԱԶԵՑՄԱՆՆ
ՈՒՂՂՈՒԱԾ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ԴԱՐՁԵԼ 2907 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

  • 10-12-2007 16:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «ՀՀ Գիւղական վայրերի համապարփակ զարգացման մասնակցային ծրագրի» շրջանակներում աջակցութիւն է ցուցաբերվել Արմաւիրի մարզի «Գիւղերի օրինակելի խմբաւորում» կազմող վեց համայնքների 2907 ընտանիքներին: Ինչպէս նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին հիմնադրամից տրամադրած հաղորդագրութիւնում, օրերս իւրաքանչիւր ընտանիք ստացել է 2-7 ծիրանի ծառ: Գիւղական համայնքներում աղքատութիւնը նուազեցնելու եւ եկամտաբեր գործունէութիւն ծաւալելու նպատակով հիմնադրամը համագործակցում է Էյ.Թի.Փի. Բարեգործական հիմնադրամի եւ ամերիկահայ ձեռներեց Բրայն Բեդրոսյանի հետ: Բ. եւ Ռոզի Բեդրոսյանները, 2004թ.-ից համագործակցելով հիմնադրամի հետ, Քարակերտում հիմնադրել են ծիրանիների տնկարան: Ծրագրի նպատակ էր տնկարանում աճեցուած տնկիները տրամադրել տեղի ֆերմերներին: Ընդհանուր առմամբ, Բեդրոսյանների աջակցութեան շնորհիւ «Գիւղերի Օրինակելի խմբաւորման» ընտանիքներին բաշխուել են 14729 ծառեր:
  -   Հասարակութիւն