«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԱՒԱՐՏԵԼ Է ՖԻՔՍՈՒԱԾ ՀԵՌԱԽՕՍԱԿԱՊԻ ՆՈՐ ԲԻԼԻՆԳ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԱՒԱՐՏԵԼ Է ՖԻՔՍՈՒԱԾ ՀԵՌԱԽՕՍԱԿԱՊԻ ՆՈՐ ԲԻԼԻՆԳ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

  • 07-12-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել»-ը աւարտել է ֆիքսուած հեռախօսակապի նոր բիլինգ համակարգի ներդրում: Այդ համակարգը նշուած հեռախօսակապի բաժանորդներին ընձեռում է հետեւեալ ծառայութիւններից օգտուելու հնարաւորութիւն. - Տարբեր եղանակներով վճարումներ կատարելու հնարաւորութիւն` այդ թւում եւ վճարման քարտերի եւ «CASH IN» սարքերի միջոցով, որոնք թոյլ են տալիս կատարել վճարում on-line ռեժիմում: - Հաշիւների եւ վերծանումների տրամադրում էլեկտրոնային փոստով: - Ֆիքսուած հեռախոսահամարի հաշուի վերահսկման հնարաւորութիւն: Այն թոյլ է տալիս ֆ մեծ պարտքերի կուտակումից. օրինակ երբ հեռախոսագիծը օգտագործւում է երրորդ անձի կողմից կամ համակարգիչներում առկայ է վիրուս: Նշուած պարագայում բաժանորդի կողմից սահմանուած հաշուի առաւելագոյն գումարը գերազանցելու դէպքում հեռախօսահամարը անջատւում է, եւ դա տեղի է ունենում մինչեւ տուեալ հեռախոսահամարի ամսական հաշուի ներկայացումը: - Բաժանորդների կատարած վճարումների եւ պարտքի մարման դէպքում հեռախօսահամարների աւտոմատ միացում: Այսուհետ թվային կայանների բաժանորդների հեռախօսահամարը կմիանայ վճարումը կատարելուց անմիջապէս յետոյ: - Կենտրոնացուած բիլինգի իրականացում ամբողջ ՀՀ տարածքում, ինչը հնարաւորութիւն է տալիս իրականացնել հաշուարկը (կատարած վճարումների, խօսակցութիւնների եւ այլ ծառայութիւնների) միաժամանակ եւ Երեւան քաղաքի եւ շրջանների համար: Նոր բիլինգային համակարգի ներդրման արդիւնքում ֆիքսուած հեռախօսակապի անջատումները (առաջին 4-5 օրերին անջատումները լինում են միակողմանի` միայն ելքային զանգերի համար) կկատարուեն աւտոմատ կերպով` համակարգի կողմից: Ըստ այդմ, ֆիքսուած հեռախօսակապի վճարումները այսուհետ անհրաժեշտ է կատարել պայմանագրով սահմանուած ժամկէտներում` այսինքն մինչեւ հաշուետու ամսուան յաջորդող ամսուայ վերջին օրը (օրինակ` նոյեմբեր ամսուայ վճարումը անհրաժեշտ է կատարել մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառեալ): Ըստ «արմէնտել» ընկերութեան Հասարակայնութեան հետ կապերի տնօրինության հաղորդագրութեան, 2008թ. ֆիքսուած հեռախօսակապի բաժանորդների համար կներդրուի ծառայութիւն, որը հնարաւորութիւն կտայ ինտերնետով կառավարել ծառայութիւնները եւ տեսնել վերծանումները:
  -   Հասարակութիւն