ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ<br /> ՅԱՆՑԱԿՑԵԼՈՒ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՒՈՂԻ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ
ՅԱՆՑԱԿՑԵԼՈՒ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՒՈՂԻ

  • 07-12-2007 18:45:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական ոստիկանութիւնը ձերբակալել է փարիզյան փաստաբանական գրասենեակի պայթյունին մեղսակցության մէջ կասկածւողի: Խօսքը 45 տարեկան տղամարդու մասին է, ճարտարապետ, որը նախկինում ընդհարում է ունեցել այդ գրասենեակի փաստաբաններից մէկի հետ: Պայթյունը տեղի էր ունեցել հինգշաբթի յայտնի փաստաբաններ Օլիվիե Բրանի եւ Կատրին Գուզ-Ժանսելմի գրասենեակում, այն շէնքում, որի հարկերից մէկում տեղավորված է, մասնաւորապէս, իրաւաբանական այն գրասենեակը, որը եղել է պետութեան ներկայիս ղեկավար Նիկոլա Սարկոզիի նախկին աշխատավայրերից: Գրասենեակի ընդունարան էր ցրիչը բերել ծանրոց` երկու պայթուցիկ սարքերով: Այն բացելու ժամանակ զոհուել էր գրասենեակի քարտուղարը, ծանր վէրքեր են ստացել աւելի քան տասը մարդ:
  -   Միջազգային