Գագիկ Յարութիւնեան. «Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում մեծանում է»


Գագիկ Յարութիւնեան. «Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում մեծանում է»

  • 26-08-2011 14:13:24   | Հայաստան  |  Քաղաքական
Մերձաւոր Արեւելքի զարգացումները կարեւոր են ինչպէս արաբական երկրների, այնպէս էլ` Հայաստանի համար: Այն ինչ տեղի է ունենում այսօր այնտեղ, ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէն Գագիկ Յարութիւնեանի, առաջնահերթ կարող է ազդել հայկական համայնքերի վրայ, որոնք, նրա կարծիքով, ցրուելու են եւ ձգտելու են դէպի արեւմուտք` Եւրոպա: Միաժամանակ, Գ.Յարութիւնեանի խօսքերով, Հայաստանը պէտք է շարունակի վարել բազմաւեկտոր քաղաքականութիւն: Լիբիայի ապստամբութիւնը «հումանիտար աղէտ» որակելով, Գ.Յարութիւնեանը նշեց, որ այն կարելի է համարել աշխարհի վերաձեւաւորման հերթական օրինակ: Ըստ նրա Լիբիայում կատարուածը կապուած է նաեւ դրսից` հիմնականում Եւրոպայից, ստացուող օգնութեան հետ: Գ.Յարութիւնեանի կարծիքով, այն երկրները, որոնք անմիջական օգնութիւն են ցուցաբերել ապստամբներին, կարող են առաւել մեծ ազդեցութիւն ունենալ Լիբիայի տարածքում: Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանի, ինչպէս նաեւ Սիրիայի վրայ, ըստ Գ.Յարութիւնեանի, գնալով մեծանում է, ինչն էլ յանգեցնում է Թուրքիա-իրան յարաբերութիւնների վատթարացմանը: «Այն բերում է ընդհանուր անվտանգութեան նուազմանը տարածաշրջանում»,- նշեց նա:
  -   Քաղաքական