Գագիկ Հարությունյան. «Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է»


Գագիկ Հարությունյան. «Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է»

  • 26-08-2011 14:13:24   | Հայաստան  |  Քաղաքական
Մերձավոր Արեւելքի զարգացումները կարեւոր են ինչպես արաբական երկրների, այնպես էլ` Հայաստանի համար: Այն ինչ տեղի է ունենում այսօր այնտեղ, ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, առաջնահերթ կարող է ազդել հայկական համայնքերի վրա, որոնք, նրա կարծիքով, ցրվելու են եւ ձգտելու են դեպի արեւմուտք` Եվրոպա: Միաժամանակ, Գ.Հարությունյանի խոսքերով, Հայաստանը պետք է շարունակի վարել բազմավեկտոր քաղաքականություն: Լիբիայի ապստամբությունը «հումանիտար աղետ» որակելով, Գ.Հարությունյանը նշեց, որ այն կարելի է համարել աշխարհի վերաձեւավորման հերթական օրինակ: Ըստ նրա Լիբիայում կատարվածը կապված է նաեւ դրսից` հիմնականում Եվրոպայից, ստացվող օգնության հետ: Գ.Հարությունյանի կարծիքով, այն երկրները, որոնք անմիջական օգնություն են ցուցաբերել ապստամբներին, կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ Լիբիայի տարածքում: Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի, ինչպես նաեւ Սիրիայի վրա, ըստ Գ.Հարությունյանի, գնալով մեծանում է, ինչն էլ հանգեցնում է Թուրքիա-Իրան հարաբերությունների վատթարացմանը: «Այն բերում է ընդհանուր անվտանգության նվազմանը տարածաշրջանում»,- նշեց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play