ՄԱԶԾ-Ի ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԱՇՈՑՔԻ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՍ ԳԻՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆՈՒԵԼ Է<br /> ԳԻՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՅԱՆ<br />


ՄԱԶԾ-Ի ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԱՇՈՑՔԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՍ ԳԻՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆՈՒԵԼ Է
ԳԻՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՅԱՆ

  • 06-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի գիւղատնտեսութեան զարգացումը խթանելու նպատակով Բաւրայում հիմնուել է գիւղատնտեսական տեխնիկայի հաւաքակայան: Ինչպէս դեկտեմբերի 5-ին հավաքակայանի բացման ժամանակ յայտնեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, այն հիմնականում սպասարկելու է Սարագիւղ, Սիզավետ եւ Թավշուտ գիւղական հաձմայնքներին: Մարզպետի խօսքերով, հավաքակայանը ստեղծուել է Նորվեգիայի կառավարութեան եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցութեամբ: Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը նշեց, որ Աշոցքի տարածաշրջանի չորս համայնքները ներգրաւել են 2007-2009թթ.-ի ՄԱԿ-ի համալիր զարգացման ծրագրում, ինչը, ըստ նրա, մեծապէս կնպաստի այդ համայնքների գիւղատնտեսական աշխատանքների արդիւնաւէտութեանն ու առաւել եկամուտների ստացմանը: Բաւրա համայնքի ղեկավար Կորիւն Սումբուլյանի խօսքերով, գիւղտեխնիկայի հավաքակայանի ստեղծումը տեղի գյուղտնտեսություններին հնարաւորութիւն կտայ մշակել աւելի շատ հողատարածքներ: Նշուեց նաեւ, որ հավաքակայանը համալրուած է ինը միաւոր գիւղտեխնիկայով, որից չորսը բելառուսական արտադրութեան անիվավոր տրակտորներ են:
  -   Տնտեսութիւն