ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵՑ 5,75%<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵՑ 5,75%

  • 04-12-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի դեկտեմբերի 4-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,5%-ով` այն սահմանելով 5,75%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, 2007թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրուել է 2,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը կազմել է 6,8%` 1,3%-ով գերազանցելով նպատակային 4+-1,5% թիրախի վերին սահմանը: Ըստ ԿԲ Խորհրդի, չորրորդ եռամսյակում մասնաւոր ծախսումների աճի տեմպերի արագացումը, արտաքին շոկերի ազդեցութեամբ ձեւաւորուած բարձր գնաճային միջավայրի պայմաններում, կշարունակի պահպանել գնաճային ճնշումները: ԿԲ Խորհուրդը հաստատեց, որ հետեւողական է լինելու եւ արտաքին գնաճային շոկերի երկրորդային ազդեցութիւնները, եւ ամբողջական պահանջարկի զարգացումներով պայմանաւորուած գնաճային ճնշումները չէզոքացնելու ու գնաճային սպասումները մեղմելու խնդիրներում: ԿԲ Խորհրդի դեկտեմբերի 4-ի նիստի մէկ այլ որոշմամբ գրանցուել եւ լիցենզաւորուել է «Աւանգարդ Ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպութիւն ՓԲ ընկերութիւնը:
  -   Տնտեսութիւն