ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՁԵՒԱՒՈՐՈՒԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹԵԱՆ<br /> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ,- ԳՆՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՁԵՒԱՒՈՐՈՒԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹԵԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ,- ԳՆՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 03-12-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ Հայաստանում հաշմանդամների խնդիրներին վերաբերող բազմաթիւ օրէնքներ են ընդունուել եւ տարէցտարի աճում են դրանց լուծմանն ուղղուած բիւջէտային յատկացումները, այդուհանդերձ երկրում չի ձեւաւորուել հաշմանդամութեան ժամանակակից հասարակական ընկալում: Դեկտեմբերի 3-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիւ 15 յատուկ դպրոց այցելութեան ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Նա նշեց, որ այդ հարցում շատ բան կախուած է տուեալ խնդիրներով զբաղուող շուրջ 300 հասարակական կազմակերպություններից: Վերջիններիս ներկայացուցիչները յայտնեցին, որ կան մի շարք ձեռնարկութիւններ, որտեղ նախկինում աշխատել են խուլերը, սակայն բարձր հարկերի պատճառով դրանք ներկայումս չեն գործում: Նշուեց նաեւ, որ դեռեւս օրենսդրական լուծում չի տրուած հաշմանդամների աշխատանքի տեղավորման խնդրին: Ըստ ՀԿ-ների, Հայաստանում ներկայումս բնակւում են 3500 խուլեր, իսկ ամբողջ աշխարհում` 70 մլն: Դպրոցի տնօրէն Աշոտ Աւետիսեանը տեղեկացրեց, որ 1960թ.-ից գործող դպրոցն արդէն ունի 300 շրջանաւարտ: Ըստ նրա, վերջին տարիների շրջանաւարտներն արդէն աշխատում են դպրոցում ստացած մասնագիտութւններով` գորգագործութիւն, կարուձեւ, վարսահարդարություն եւ այլն:
  -   Հասարակութիւն