ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈԲԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ
03-12-2007 17:42:00 | Ռուսաստան | Սպորտ
ԽԱՆՏԻ-ՄԱՆՍԻՅՍԿ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խանտի-Մանսիյսկ
քաղաքում (ՌԴ) անցկացուող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում
կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Այդ փուլում Վլադիմիր Յակոբեանը
յաղթեց Անդրեյ Մալախովին (Ռուսաստան), իսկ Լեւոն Արոնեանը` Էռնեստո
Ինարկիեւին (Ռուսաստան):
Դեկտեմբերի 3-ին նշանակուած են 4-րդ փուլի առաջին պարտիաները,
որին կմասնակցեն 16 շախմատիստներ: Այս փուլում Լ.Արոնեանը մրցակիցը
Դմիտրի Յակովենկոն է (Ռուսաստան), իսկ Վ.Հակոբյանինը` Ալեքսեյ
Շիրովը (Իսպանիա):