ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ<br /> ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

  • 30-11-2007 16:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հարկային ոլորտում իրականացուելիք բարեփոխումների արդիւնքում հավաքագրված գումարները կուղղուեն կրթութեան ոլորտին: Ինչպէս նոյեմբերի 30-ի ասուլիսում նշեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսը, կրթութեան ոլորտում իրականացուած բարեփոխումների արդիւնքում բաւականին աւելացել են ուսուցիչների աշխատավարձերը. մասնաւորապէս 2005թ.-ին` 65%-ով, 2006թ.-ին` 16, իսկ 2007թ.-ին` 19%-ով: Այդուհանդերձ, ըստ նրա, պէտք է աւելացնել բիւջէտային յատկացումները, եւ օրերս ՀԲ-ի կողմից յատկացուած Աղքատութեան յաղթահարման աջակցութեան վարկը` 18,5 մլն ԱՄՆ դոլարը, կուղղուի նաեւ կրթութեան ոլորտի զարգացմանը: Ա.Վարուդակիսը տեղեկացրեց, որ նշուած գումարը կուղղուի նաեւ մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մասնաւորապէս, կներդրուեն այնպիսի համակարգեր, որոնք մարդկանց հնարաւորութիւն կտան աւելի քիչ առնչուել տուեալ ոլորտի աշխատակիցների հետ: Բացի այդ, յատուկ ուշադրութիւն կդարձուի ապօրինի անտառհատումներին: Նշուեց, որ ՀԲ-ն 1992թ.-ից 49 ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանին տրամադրել է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար:
  -   Հասարակութիւն