ՓԱՍՏԱԲԱՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ<br /> ԴԷՄ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՎԵԼ Է ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ<br />


ՓԱՍՏԱԲԱՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ
ԴԷՄ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՎԵԼ Է ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

  • 27-11-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամաւոր Մելիք Գասպարեանի աւտոմեքենան պայթեցնելու միջոցով սպանութեան փորձ կատարելու մեղադրանքով գործի նախաքննութիւնը եւ դատաքննութիւնը ընթացել է կոպիտ խախտումներով: Այս մասին նոյեմբերի 27-ի մամուլի ասուլիսում յայտարարեց գործով ամբաստանեալ Սիլվա Ասատրեանի պաշտպան Կարեն Մեժլումեանը: 2007թ. հոկտեմբերի 12-ին գործով դատավճիռ է կայացուել Երեւանի Աւան եւ Նոր Նորք համայնքների դատարանի կողմից: դատաւոր Սամուէլ Ուզունյանի նախագահութեամբ, ներկայումս գործը քննվում է Քրէական վերաքննիչ դատարանում: «Օրէնքի կոպիտ խախտումների» թւում փաստաբանը յիշատակեց այն դէպքը, որ դեռեւս նախաքննութեան ընթացքում գործով մեղադրեալ Սիլվա Ասատրեանին «առեւանգել» եւ, ինչպէս պարզուֆեց յետագայում, տարել Ազգային Անվտանգութեան Ծառայութեան «Երեւան-Կենտրոն» քրէակատարողական հիմնարկ, ապօրինի զրկել նրան ազատութիւնից` թէեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանի դատաւոր Պարգեւ Օհանյանը մերժել էր կալանքի միջնորդութիւնը: Դրան հետեւել էր Ս.Ասատրեանի պաշտպանների եւ իրաւապաշտպանների համատեղ յայտարարութիւնը` ուղղուած ՀՀ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանին` փաստի առթիւ քրէական գործ յարուցելու մասին: «Հանցագործութեան մասին այս գրաւոր հաղորդման վերաբերեալ ՀՀ գլխաւոր դատախազութեան կողմից քրէական գործ յարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում չկայացուեց, յայտարարութիւնը սոսկ կցվեց գործին եւ ուղարկվեց դատարան»,- նշեց փաստաբանը: Օրէնքի խախտումների թւում պաշտպանական կողմը յիշատակեց նաեւ այն, որ Սիլվա Ասատրեանին արգելուել էր հարցաքննել իր դէմ ցուցմունքներ տուած Եուրի Վոլֆսոնին, ինչը Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի դրոյթների խախտում է: Այս խախտումն առաւել ծանրացել է այն հանգմանքով, որ Վոլֆսոնը դատարանում յայտարարել էր, որ ցուցմունքները կորզվել էր խոշտանգումների արդյունքումն նախաքննական մարմնի թելադրանքով: Փաստաբանը օրէնքի խախտումների թւում նշեց նաեւ, որ դատավճիռը իրենց տրամադրվել է դրա հրապարակումից միայն 10 օր յետոյ, թէեւ օրէնքը սահմանում է 5-օրեայ ժամկէտ: Կողմին ուշացումով են տրամադրվել նաեւ դատական նիստերի արձանագրութիւնները:
  -   Հասարակութիւն