ԵՊՀ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ Է 72<br /> ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ԵՊՀ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ Է 72
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 26-11-2007 20:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի Արտասահմանեան քաղաքացիների ֆակուլտետում ներկայումս սովորում է 72 օտրերկրացի: Դեռեւս 1961 թուականին բացուած այս ֆակուլտետում մինչեւ այժմ նախապատրաստական դասընթացներ են անցել 55 երկրների շուրջ 6000 քաղաքացիներ, այդ թւում` 2600 սփիւռքահայեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ֆակուլտետի դեկանատից, ֆակուլտետում գործում են երեք ամբիոններ` հայոց լեզուի, օտար լեզուների եւ հանրակրթական առարկաների: Մէկ ուսումնական տարուայ ընթացքում ուսանողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ` յետագայում հայոց լեզւով մասնագիտական կրթութիւն ստանալու համար: Ըստ հայոց լեզուից ունեցած նախնական գիտելիքների` ուսանողները բաժանւում են 3 խմբի` հայերէնին չտիրապետողների, միջին կամ կիրակնօրեայ հայկական դպրոց հաճախածների եւ հայերէնին տիրապետողների: Վերջին խմբում հիմնականում ընդգրկվում են սփիւռքահայ գաղթօջախներից ժամանած ուսանողները: Բացի այս, ֆակուլտետում դասաւանդւում են նաեւ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հաշւիչ մեքենաներ եւ ինֆորմատիկա առարկաները, ինչպէս նաեւ հասրակակագիտական առարկաներ: Ֆակուլտետում ուսման տեւողությունը մէկ տարի է` սեպտեմբերի 1-ից յուլիսի 30-ը:
  -   Հասարակութիւն