ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 26-11-2007 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարավաֆրիկեան Դուրբան քաղաքում նոյեմբերի 25-ին տեղի ունեցաւ ֆուտբոլի աշխարհի 2010թ. գաւաթի խաղարկութեան որակաւորման փուլի խմբային մրցաշարի վիճակահանութիւնը: Զամբյուղները կազմելու համար ՖԻՖԱ-ն առաջնորդուել էր ազգային հաւաքականների դասակարգման նոր ցուցակով: 5-րդ խմբում ընդգրկվեց Հայաստանի ազգային հաւաքականը: Նրա մրցակիցներն են Էստոնիայի, Բոսնիա Հեցեգովինայի, Բելգիայի, Թուրքիայի եւ Իսպանիայի թիմերը: ուեֆա-ի անդամ 53 երկրները բաժանուեցին 9 խմբի: Խմբային մրցաշարի յաղթողները կը նուաճեն աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի ուղեգիր: Իսկ 2-րդ տեղ գրաւած 9 թիմերից 8-ը կբաժանուեն 4 զույգի եւ օլիմպիական մրցակարգով կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Հայաստանի հաւաքականը առաջին անգամ է մրցելու Թուքիայի եւ Բոսնիա Հեցեգովինայի ֆուտբոլիստների հետ: Նոյեմբերի 23-ին հրապարակուած ՖԻՖԱ-ի նոր դասակարգման ցուցակում Հայաստանի հաւաքականը 82-րդ տեղից իջել է եւ հանգրվանել է 90-րդ տեղում: Առաջատար եռյակը կազմում են Արգենտինայի, Իտալիայի եւ Բրազիլիայի ընտրանիները:
  -   Սպորտ