ՉԻԼԻԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏ ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ
ՀԱՆՈՒԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
22-11-2007 18:10:00 | | Միջազգային
ՍԱՆՏԵԱԳՈ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի գերագոյն
դատարանը նախկին բռնապետ Պինոչետի այրու եւ հինգ երեխաներից չորսի,
ինչպէս նաեւ նրա մերձաւոր մի քանի զինակիցների վրայից հանել է
պետական միջոցների իւրացման մեղադրանքները, որոնք կալանքի տակ էին
գտնւում այս տարուայ հոկտեմբերից, հաղորդում է «Associated Press»
գործակալութիւնը:
Դատարանի անդամները միաձայն որոշել են, որ բռնապետի այրուն եւ
իր երեխաներին չի կարելի մեղադրել պետական ֆոնդերից միջոցների
իւրացման մէջ, քանի որ նրանք երբեք չեն եղել պետական ծառայողներ:
Ընդ որում, գործակալութեան տուեալներով, ուժի մէջ են մնացել
նախկին բռնապետի հինգերորդ` աւագ որդու եւ մի քանի զինակիցների դէմ
յարուցուած մեղադրանքները: