ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՈՒԱ<br />


ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՈՒԱ

  • 22-11-2007 17:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, Թագաւորութեան պաշտպանութեան նախարար Սուլթան իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսաստանի ղեկավարութեան հետ իր հանդիպումների ընթացքում ուշադրութեան կենտրոնում կլինեն Մերձաւոր Արեւելքի իրադրութիւնը, երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման հեռանկարները, ինչպէս նաեւ նոյեմբերի 27-ին Աննապոլիսում սպասւող միջազգային մերձաւորարեւելեան հանդիպման նախապատրաստութիւնը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հարցազրոյցի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխանը ընդգծել է, որ «ներկայիս այցը նպատակ ունի ամրապնդել համագործակցութիւնը քաղաքական, ֆինանսական, տնտեսական եւ առեւտրի բնագաւառներում, գիտատեխնիկական եւ մշակոյթային ոլորտներում»: Ըստ նրա, «կքննարկուեն նաեւ կարեւոր տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ»:
  -   Միջազգային