2007Թ. 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ<br /> ՍԱԼԴՈՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է<br /> 63,4%-ՈՎ<br />


2007Թ. 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ
ՍԱԼԴՈՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է
63,4%-ՈՎ

  • 22-11-2007 14:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2007թ. յունուար-հոկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 42,3 հազար մարդ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից 16,4 հազարով կամ 63,4%-ով աւելի է: Ընթացիկ տարում միգրացիայի դրական սալդո է գրանցուել յունիս, յուլիս, հոտեմբերին ամիսներին` կազմելով, համապատասխանաբար, 9600, 4900, 8000 մարդ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութեան Միգրացիոն ծրագրերի բաժնի գլխաւոր մասնագէտ Վիկտոր Սոլախյանը: Նա յայտնեց նաեւ, որ տարէցտարի աճում են ուղեւորահոսքերի ծաւալները: Ընթացիկ տարուայ յունուար-հոկտեմբերին ուղեւորահոսքերի ընդհանուր ծաւալը կազմել է 2 մլն 137 հազար մարդ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելի է 549 հազարով կամ 34,5%-ով:
  -   Հասարակութիւն