Զանզիբարում սուգ է յայտարարուել


Զանզիբարում սուգ է յայտարարուել

  • 11-09-2011 16:24:21   |   |  Միջազգային

  Զանզիբարի իշխանութիւնները եռօրեայ սուգ են յայտարարել նախօրէին խորտակուած լաստանաւի 200 ուղեւորի մահուան կապակցութեամբ : MV Spice լաստանաւը Զանզիբարից Տանզանիայ ուղեւորութեան ժամանակ խորտակուել է Տանզանիայի արեւելեան ափամերձ տարածքում : Ուղեւորների յստակ թիւը յայտնի չէ, սակայն, ըստ BBC գործակալութեան, այն գերազանցում էր 600 հոգու սահմանը : Ուղեւորներից շատերն ընտանիքներ էին, որոնք երեխաների հետ վերադառնում էին արձակուրդից : Վերջին տուեալներով, զոհուածներից 28 հոգու դիակ դեռ անյայտ է :  
  -   Միջազգային