Զանզիբարում սուգ է հայտարարվել


Զանզիբարում սուգ է հայտարարվել

  • 11-09-2011 16:24:21   | Տանզանիա  |  Միջազգային

Զանզիբարի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել նախօրեին խորտակված լաստանավի 200 ուղեւորի մահվան կապակցությամբ : MV Spice լաստանավը Զանզիբարից Տանզանիա ուղեւորության ժամանակ խորտակվել է Տանզանիայի արեւելյան ափամերձ տարածքում : Ուղեւորների հստակ թիվը հայտնի չէ, սակայն, ըստ BBC գործակալության, այն գերազանցում էր 600 հոգու սահմանը : Ուղեւորներից շատերն ընտանիքներ էին, որոնք երեխաների հետ վերադառնում էին արձակուրդից : Վերջին տվյալներով, զոհվածներից 28 հոգու դիակ դեռ անհայտ է :
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play