Հայկ Բաբուխանեան. «ՀԱԿ-ը խորը գաղափարական ճգնաժամի մէջ է»
14-09-2011 17:58:10 | Հայաստան | Քաղաքական
Խաղերը, որոնք խաղում է Հայ Ազգային Կոնգրէսը` մէկ երկխօսելով, մէկ էլ յեղափոխութեան կոչ անելով, հիասթափեցրել են ժողովրդին: Այս կարծիքը յայտնելով ներկայիս ներքաղաքական դրութեան վերաբերեալ սեպտեմբերի 14-ի ասուլիսում, ՍԻՄ կուսակցութեան նախագահ Հայկ Բաբուխեանը նշեց, որ Հակ-ի վերջին հանրահաւաքում մարդկանց թիւը աւելի քիչ էր, քան օրեր առաջ Հրազդանում Սիմ-ի կազմակերպած միջոցառմանը:
«ի սկզբանէ էլ պարզ էր, որ երկխոխութիւնը պէտք է այսպիսի արդիւնք ունենարէ,- յայտարարեց Հ. Բաբուխանեանը, պարզաբանելով, որ բանակցութիւնների սեղանի շուրջ Հակ-ը սեփական աթոռից բացի ոչ մի այլ հարց չէր քննարկում: Նրա խօսքերով, կրկէսային ներկայացում յիշեցնող եւ մէկ ամիս տեւած այդ գործընթացում ոչ մի խնդիր, որը կը վերաբերէր հայ ժողովրդի ապագային եւ կենսամակարդակի բարելաւմանը, չի քննարկուել: «հակ-ը գաղափարական խորը ճգնաժամի մէջ է եւ այդ ճահճից դուրս գալու համար դիմել է պրովոկացիայի, իրենց ակտիւիստ Տիգրան Առաքելեանին ներկայացնելով որպէս քաղբանտարկեալ: Ամէն ոք, ով կատարել է յանցագործութիւն, անկախ նրանից, թէ որ կուսակցութեան ներկայացուցիչ է, պէտք է կրի իր արարքի համար պատասխանատուութիւն: Մէկ անձի մէջ խտացնել ազգում առկա բոլոր պետական խնդիրները, սխալ էէ,- ասաց Սիմ-ի նախագահը եւ յաւելեց, որ նման պրովոկացիաների Հակ-ը միշտ էլ դիմել է:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին, Հ.Բաբուխանեանը նշեց, որ կոալիցիան արդէն յայտարարել է նախագահական ընրութիւններում Սերժ Սարգսեանին սատարելու մասին, սակայն դեռեւս չի կողմորոշուել խորհրդարանական ընտրութիւններում միասնական, թէ առանձին մասնակցութեան հարցում: Իսկ Սիմ-ը, ինչպէս նշեց Հ.Բաբուխանեանը, խորհրդարանական ընտրութիւններին հանդէս կգա առանձին: