Քննարկւում են Հայաստանի տնտեսութեան վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր փուլի հնարաւոր ռիսկերը մեղմելու ծրագրեր


Քննարկւում են Հայաստանի տնտեսութեան վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր փուլի հնարաւոր ռիսկերը մեղմելու ծրագրեր

  • 14-09-2011 21:00:17   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Կառավարութիւնը Հայաստանում գտուող Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրէնի եւ Արժութային միջազգային հիմնադրամի պատուիրակութեան հետ քննարկում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կանխատեսուող նոր փուլի հնարաւոր ռիսկերը մեղմելու ծրագրեր: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` ի պատասխան անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանի հարցի: Ըստ վարչապետի, խնդիրն է քննարկել համաշխարհային տնտեսութեան վատագոյն սցենարի ներքոյ Հայաստանի տնտեսութեան վրա հնարաւոր ազդեցութիւնը, եւ թէ ինչպէս նախապատրաստուել դրան: Առաջին եւ կարեւորագոյն ռիսկն արտաքին հատուածից կանխատեսուող բացասական ազդեցութիւնն է, որն ինչպէս եւ նախորդ փուլում, կարող է պայմանաւորուած լինել կապիտալի ներհոսքի եւ տրանսֆերտների կրճատմամբ, եթէ «այդ հատուածը հասնի մեր այն գործընկեր երկրներին, որոնց ազդեցութիւնը մեր տնտեսութեան վրա բաւական մեծ էէ: Տ.Սարգսեանի պարզաբանմամբ, առաջին հերթին խօսքը հանքահումքային ապրանքների գների մասին է. եթէ նաւթի, գազի գները տատանուեն, ապա, բնականաբար, Ռուսաստանի տնտեսութեան վրա դա իր ազդեցութիւնը կը թողնի:   Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում գտնուող երկրորդ խնդիրը կապուած է տնտեսութեան, մասնաւորապէս, շինարարութեան ոլորտում մինչ այժմ շարունակուող ակնման հետ: Ըստ վարչապետի, եթէ Հնա-ի մէջ շինարարութեան տեսակարար կշիռը հասել էր աննախադէպ բարձր ցուցանիշի` 28 տոկոսի, ապա այժմ այն կրկնակի իջել է: Կառավարութեան ղեկավարի մատուցմամբ, գերակա խնդիրն էր կարողանալ ապահովել տնտեսութեան դիւերսիֆիկացիան` ճիւղից կախուածութիւնը նուազագոյնի հասցնելու համար, ինչը վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում յաջողուել է: «դա նոյնպէս պէտք է նուազեցնի ռիսկայնութիւնըէ,-վսահեցրեց Տ.Սարգսեանը: Վարչապետը նշեց, որ ռիսկերը զսպելու երրորդ ուղղութիւնը ֆինանսական պաշարներն են, որոնք պէտք է հնարաւորությւոն տան կառավարութեանը տարբեր բացասական սցենարների դէպքում իրականացնել ծախսեր` անկախ հարկային բազայի հնարաւոր փոփոխութիւններից: Չորրորդ ուղղութիւնը մակրոտնտեսական կայունութեան ապահովմանն ուղղուած միջոցառումներն են, հարկաբիւջետային եւ դրամավարկային քաղաքականութիւնների կոորդինացումը: «հասկանալի է, որ մեզ համար գերակայութիւն է լինելու սոցիալական ծրագրերի ապահովումըէ,-ընդգծեց Տ.Սարգսեանը:  
  -   Տնտեսութիւն