Երեւանում կը կայանայ օգնութեան հաւաք խելագարուած զինուորի ծնողներին


Երեւանում կը կայանայ օգնութեան հաւաք խելագարուած զինուորի ծնողներին

  • 15-09-2011 14:10:28   |   |  Մամլո հաղորդագրություն

  Սեպտեմբերի 17-ի, առաւօտեան ժամը 9-ին երեւանցի մի խումբ երիտասարդներ Ազատութեան հրապարակում կազմակերպում են հաւաք` ի օգնութիւն  ասկերանի զօրամասում խելագարուած զինուոր Յովհաննէս Վարդանեանի ծնողների: Հաւաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կը բաժանուեն Յովհաննէսի ընտանիքին օգնելու նպատակով բացուած հաշուեհամարի տուեալները:  Հաւաքի մասնակիցները կը կարողանան իրենց օգնութիւնը տրամադրել զինուորի հօրը` Վարդան Վարդանեանին, որը կը լինի այնտեղ:   Յովհաննէս Վարդանեանի մասին տեսանիւթը. http://www.youtube.com/watch?v=kltNRmTe2TI    
  -   Մամլո հաղորդագրություն