Աւստրալիայում խոշոր հրդեհ է առաջացել քիմիական գործարանում


Աւստրալիայում խոշոր հրդեհ է առաջացել քիմիական գործարանում

  • 16-09-2011 08:11:10   |   |  Հասարակութիւն
Աւստրալիական Կանբերայում վառւում է քիմիական գործարան, յայտնում է www.vesti.ru-ն: Ականատեսների խօսքերով, հրդեհի ժամանակ առնուազն 30 պայթիւն է տեղի ունեցել: Կրակը հանգցրել են մի քանի ժամ. այն յաջողուել է մարել միայն ուրբաթ առաւօտեան: Գործարանի տարածքին յարակից բնակավայրերի բնակիչները տարհանուել են, դպրոցներում դադարեցրել են դասերն եւ փակուել են ճանապարհները: Ըստ բժիշկների, քիմիկատների այրումից գոյացած դառը սեւ ծուխը վնասակար է առողջութեանը: Բացի այդ, թունաւոր նիւթերը կարող են յայտնուել քաղաքի ջրային համակարգի մէջ: Ներկայումս հրշէջները պայքարում են կրակի դէմ:
  -   Հասարակութիւն