Երեւանում, Գիւմրիում եւ Վանաձորում կը կազմակերպուեն հին հայկական տարազների ցուցադրութիւններ


Երեւանում, Գիւմրիում եւ Վանաձորում կը կազմակերպուեն հին հայկական տարազների ցուցադրութիւններ

  • 16-09-2011 13:46:13   | Հայաստան  |  Մշակոյթ
 «պոլսահայ համայնքի օրերը Հայաստանում ծրագրիէ շրջանակներում սեպտեմբերի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում կայացաւ Մխիթարեան Սանուց միութեան «դալարէ երգի եւ պարի խմբի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում էին «դալարէ խմբի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար Ջուլիայ Մութլուն, Սանուց միութեան անդամներ Դիանա Գամբարոսեանը, Պարթեւ Գարեանը, Ժանին Փափազեանը: Նրանք ներկայացրեցին Սանուս միութեան, «դալարէ եւ «մարալէ երգի ու պարի խմբերի ստեղծման պատմութիւնը, 18-19-րդ դարերում հին հայկական տարազների վերականգնման եւ ներկայացման գաղափարն ու իրականացումը: Ցուցադրութիւնները նախատեսուած են իրականացնել սեպտեմբերի 16-ին Գիւմրիում, սեպտեմբերի 18-ին Երեւանում (Ա. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրնում) եւ սեպտեմբերի 19-ին Վանաձորում: Վանաձորի ցուցադրութիւնը կազմակերպում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը: ՀՀ Սփիւռքի նախարարութեան հաղորդագրութիւնում նշւում է, որ «դալարէ պարախումբն առաջին անգամն է Հայաստանում:
  -   Մշակոյթ