Մակ-ում Ռուսերէն լեզուի օրը նշւում է ռուս յայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդեան օրը


Մակ-ում Ռուսերէն լեզուի օրը նշւում է ռուս յայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդեան օրը

  • 06-06-2011 16:50:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հունինսի 6-ին Մակ-ի հայաստանեան գրասենեակում ուսանողները, դասախօսները, պաշտօնական անձինք, դիւանագէտներն ու լրագրողները Մակ-ում Ռուսերէն լեզուի օրուան նուիրուած միջոցառման ժամանակ աւելին իմացան Մակ-ում ռուսերէն լեզուի օգտագործման մասին: Միջոցառումը կազմակերպել էր Մակ-ի հանրային տեղեկատուութեան վարչութիւնը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Ռուսաստանի դաշնութեան դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստուոյ»-ի ու «Երիտասարդ թարգմանիչների միաւորում» Հկ-ի հետ համատեղ: Հայաստանում Ռուսաստանի դաշնութեան դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն խօսեց Մակ-ում ռուսերէնի օգտագործման, ռուսական աւանդոյթների, մշակոյթի եւ Հայաստանում ռուսերէն սովորելու հնարաւորութիւնների մասին: Մակ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան ասաց. «Նշելով այս օրը` Մակ-ը իր գործընկերների հետ համատեղ խրախուսում է մշկութային բազմազանութիւնն ու Մակ-ի վեց պաշտօնական լեզուների հաւասար կարգավիճակը: Անկեղծօրէն յոյս ունեմ, որ այս միջոցառումները կ'օգնեն տարածել ռուսերէնի ազդեցութիւնը որպէս Մակ-ի պաշտօնական լեզու եւ արդիւնքում`աւելի շատ մարդ կ'իմանայ Մակ-ի բազմալեզուութեան մէջ վերջինիս ներդրման մասին»: «Ռուսերէնը ընդունուել է Մակ-ի պաշտօնական վեց լեզուներից մէկը կազմակերպութեան հիմնադրման առաջին իսկ օրուանից: Այն աշխարհում ամենաշատ օգտագործուող լեզուներից մէկն է» - ասել է Կիյոյ Ակասական` Հաղորդակցութեան ու հանրային տեղեկատուութեան գծով Մակ-ի Գլխաւոր քարտուղարի տեղակալն ու Մակ-ում բազմալեզուութեան հարցերով համակարգողը: Մակ-ում Ռուսերէն լեզուի օրուան նուիրուած միջոցառմանը ներկայ են գտնուել Բելառուսի Հանրապետութեան եւ Ղազախստանի Հանրապետութեան դեսպանները եւ «Ռոսսոտրուդնիչեստուոյ»-ի ինչպէս նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչները: Մակ-ում Ռուսերէն լեզուի օրը նշւում է յունիսի 6-ին` ռուս յայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդեան օրը: Ուսանողները կարդացին ռուս մեծ բանաստեղծի բանաստեղծութիւնները, ցուցադրեցին Մակ-ում ռուսերէնի պատմութեան եւ կիրառման մասին էլեկտրօնային ներկայացումներ, կատարեցին ռուսական ազգային պարեր: 2010թ. Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւնը Նիւ Եորքում յայտարարեց «Լեզուների օրերը Մակ-ում» նոր նախաձեռնութեան մեկնարկը, որի նպատակն է նշել բազմալեզուութիւնը եւ մշակութային բազմազանութիւնը: ՄԱԿ Հտվ-ի երեւանեան գրասենեակը 2011թ նշում է Մակ-ի պաշտօնական բոլոր լեզուների օրը: Մակ-ի 6 պաշտօնական լեզուներն են արաբերէնը, չինարէնը, անգլերէնը, ֆրանսերէնը, ռուսերէնը եւ իսպաներէնը:
  -   Հասարակութիւն