Անվճար WiFi ինտերնետ` Եպհ-ում եւ Ագրարային համալսարանում


Անվճար WiFi ինտերնետ` Եպհ-ում եւ Ագրարային համալսարանում

  • 16-09-2011 17:15:05   |   |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Orange WiFi «անկիւնիէ պաշտօնական բացումը: հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը WiFi անվճար ինտերնետի տրամադրումը բուհերի ուսանողներին ՀՀ անկախութեան 20-ամեակի առթիւ իւրօրինակ նուէր համարեց: «Orange-ի հետ համատեղ իրականացուող ծրագրերի նպատակը տեխնոլոգիական զարգացումներն ուսանողներին հասանելի դարձնելն է: Ծրագիրն անպայման շարունակուելու է. Orange-ի հետ ունենք պայմանաւորուածութիւն, որ անվճար WiFi անկիւններ կը բացուեն Երեւանի պետական եւ ոչ պետական բուհերում եւ աւագ դպրոցներում: Բուհական համակարգում իրականացուող այս ծրագիրը կը նպաստի կրթութեան զարգացմանն ու բարելաւմանըէ,- նշեց Կարէն Աւագեանը: «ինտերնետն արդէն մեր առօրեայ կեանքի, ինչպէս նաեւ ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նոյնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկիւնները կը փոխեն ուսանողների ամենօրեայ ուսումնական կեանքը, կը հեշտացնեն նրանց գործը եւ ինչու ոչ, թոյլ կը տան նաեւ երբեմն գումար խնայել: Որպէս պատասխանատու ընկերութիւն` մեր կարեւորագոյն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորինէ,- ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնեանը ողջունեց նման նախաձեռնութիւնը ոչ միայն այն պատճառով, որ էլեկտրօնային ռեսուրսները դառնում են աւելի մատչելի բուհի ուսանողների եւ աշխատակիցների համար, այլեւ սա, ըստ ռեկտորի, եռակողմ համագործակցութեան շատ լաւ օրինակ է: եւս երկու բուհում` Երեւանի պետական լեզուաբանական համալսարանում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկիւններ պատրաստ կը լինեն արդէն յաջորդ շաբաթ: ըստ հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, WiFi անկիւնները յագեցած են Flybox մոդեմով, որին միաժամանակ կարող է միանալ մինչեւ 40 սարքաւորում: WiFi անկիւնները յագեցած են սեղանով եւ աթոռներով: Իւրաքանչիւր ուսանող կարող է անվճար միանալ WiFi անլար ինտերնետ կապին եւ ստանալ մինչեւ 7 Մբ/վ ներբեռնման արագութիւն: Ինտերնետ կապը տարածւում է մինչեւ 100-150 մ:
  -   Մամլո հաղորդագրություն