Արձանագրուել է հրդեհ Գիւմրի քաղաքում


Արձանագրուել է հրդեհ Գիւմրի քաղաքում

  • 20-09-2011 13:12:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 19-ի`ժամը 13.48-ին ահազանգ է ստացուել, որ Գիւմրի քաղաքի Տէրեան-տիգրանեան փողոցների խաչմէրուկում այրւում է բենզալցակայան: դէպքի վայր են մեկնել երկու մարտական հաշուարկ: պարզուել է, որ բենզալցակայանին կից այրուել են աւտոտեխսպասարկման կէտի ներքին յարդարանքը, պլաստմասսէ տարաներում պահեստաւորուած 400 լիտր աւտոմեքենայի իւղ, ինչպէս նաեւ աւտոտեխսպասարկման կէտի դիմաց կանգնած Վ.Իգիթեանին պատկանող «վազ-2199է մակնիշի 04 ԼԼ 155 պետհամարանիշի աւտոմեքենայի շարժիչի հատուածը, անուադողերը, արտաքին ներկաշերտը եւ Գ.Համբար­յեանին պատկանող «բմվ-իքս 5է մակնիշի 19 ՕԼ 974 պետհամարանիշի աւտոմեքենայի առջեւի ձախ անուածածկոցը: հրդեհը մեկուսացուել է ժամը 14.20-ին, մարուել`14.46-ին: մինչեւ հրշէջ-փրկա­րար­ների դէպքի վայր հասնելը, աւտոտեխսպասարկման կէտի աշխատողներ, Գիւմրի քաղաքի բնակիչներ`1969 թ. ծնուած Է.Կարապետեանը եւ 1976 թ. ծնուած Ա.Յակոբեանը տարբեր աստիճանի այրուածքներով տեղափոխուել են Գիւմրի քաղաքի Գիւլբենկեանի անուան հիւանդանոց:
  -   Մամլո հաղորդագրություն