Աբխազիայի նոր առաջնորդից զգալի փոփոխութիւններ չեն ակնկալում


Աբխազիայի նոր առաջնորդից զգալի փոփոխութիւններ չեն ակնկալում

  • 20-09-2011 16:10:48   | Հայաստան  |  Յօդուածներ
Աբխազիայի նոր նախագահ Ալեքսանդր Անկուաբը, հաւանաբար, կը շարունակի իր նախորդի վարած քաղաքականութիւնը, չնայած մտահոգութիւններ են հնչում, որ այն կարող է աւտորիտար երանգաւորում ստանալ: Վրաստանից անջատուած եւ անկախութիւն հռչակած Աբխազիայում երրորդ անգամ նախագահ ընտրեցին, որից յետոյ վերլուծաբանները յայտարարեցին, որ քաղաքական ասպարէզում նոր փոփոխութիւններ չեն ակնկալում, չնայած նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկուաբի` կոռուպցիայի դէմ պայքար սկսելու վերաբերեալ խոստումներին: Մայիսի վերջին նախագահ Սերգեյ Բագապշի յանկարծամահ լինելուց յետոյ, Աբխազիայում նախագահական ընտրութիւնները տեղի ունեցան օգոստոսի 26-ին: Անկուաբը, որը Բագապշի նախագահութեան օրօք զբաղեցնում էր Աբխազիայի փոխնախագահի պաշտօնը, յաղթեց ընտրութիւններում` ստանալով ընտրողների ձայների 55 տոկոսը, իսկ ձայների 21 տոկոսը ստացած նախկին վարչապետ Սերգեյ Շամբան զբաղեցրեց երկրորդ տեղը: Քուէարկողների ձայների 20 տոկոսից էլ պակասը ստացած Ռաուլ Խաջիմբան, ով երրորդ տեղը զբաղեցրեց ընտրութիւնների արդիւնքներով, յայտարարեց, որ դրանք կեղծ են եղել: Այնուամենայնիւ, այս յայտարարութիւններից յետոյ 2004-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ Խաջիմբայի պարտութեանը հետեւած բողոքի ցոյցերը չկրկնուեցին: «բարեբախտաբար, ընտրութիւններից յետոյ լարուած իրավիճակ կամ վէճեր չեն առաջացել: Անկուաբի յաղթանակը տպաւորիչ էր, նշանակալի խախտումներ չեն արձանագրուել, հետեւաբար, անիմաստ կը լինէր վիճարկել արդիւնքներըէ, - նշում է քաղաքագէտ, Աբխազիայի պետական համալսարանի դասախօս Իրակլի Խինտբան: Անկուաբը Աբխազայի քաղաքական ասպարէզի յայտնի վետերաններից է, եւ փորձագէտները կարծում են, որ նրա յաղթանակը նախագահական ընտրութիւններին, որոնց մասնակցել է քուէարկողների շուրջ 72 տոկոսը, հանդիսանում է ընտրողների վստահութեան քուէն` նախկին նախագահ Բագապշի քաղաքականութիւնը շարունակելու նրա խոստումներին: Քանի որ Անկուաբը խիստ առաջնորդի համբաւ ունի, որոշ վերլուծաբաններ մտահոգւում են, որ սա կարող է ոչնչացնել տեղի ունեցած երեք համեմատաբար ազատ ընտրութիւնների ժամանակ ձեռքբերուած ժողովրդավարական նուաճումները: Անկուաբը զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի պաշտօնը 2005-2010 թուականներին, եւ այս ընթացքում կառավարական շէնքեր կարող էին մուտք գործել միայն պետական լրատուամիջոցների լրագրողները: «աբխազիայում բռնատիրական կարգեր չեն լինի, ես պէտք է ընդգծեմ դա: Սակայն աբխազական հասարակութեանը թոյլ, անսկզբունքային առաջնորդներ պէտք չենէ, - յայտարարել էր Անկուաբը նախագահական ընտրութիւնների յաջորդ օրը կայացած իր առաջին մամլոյ ասուլիսի ժամանակ: Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների արդիւնքները անվաւեր են ճանաչուել Վրաստանի եւ նրա արեւմտեան դաշնակիցների կողմից, որոնցից ոչ մէկը չի ճանաչում Աբխազիայի անկախութիւնը: Վրաստանն Աբխազիան ,ռուսական օկուպացիայիէ ենթարկուած շրջան է համարում, եւ Վաշինգտօնը համաձայն է այս բնորոշման հետ: Իսկ Մոսկուան, որն առաջինը ճանաչեց Աբխազիայի անկախութիւնը 2008-ի ռուս-վրացական պատերազմից յետոյ, իր հերթին, ողջունել է կայացած ընտրութիւնները: Մաքսիմ Գունջիան, որը կը շարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախագահի պաշտօնը Անկուաբի նախագահութեան օրօք, խոստացել է շարունակել ջանքեր գործադրել, որպէսզի Աբխազիայի անկախութիւնը ճանաչուի այլ երկրների կողմից: Ռուսաստանից բացի, Աբխազիան առ այսօր ճանաչուել է Նիկարագուայի, Վենեսուելայի, ինչպէս նաեւ Նաուրու եւ Վանուատու խաղաղօւկիանոսեան երկրների կողմից: Այն հարցին, թէ արդեօք այս երկրների ցանկը շուտով կ'ընդլայնուի, Գունջիան խուսափողական պատասխան տուեց. «եթէ այժմ նշեմ [երկրները], եւ իմ խօսքերը հրապարակուեն, ապա յաջորդ օրը Պետդէպարտամենտը կամ Եւրոպական Միութեան ինստիտուտները կը սկսեն ճնշում գործադրել այդ երկրների վրայ, որպէսզի նրանք չճանաչեն Աբխազիանէ: Հակառակ դէպքում, նրա խօսքերով, «արտաքին քաղաքականութեան մէջ նշանակալի փոփոխութիւններ չեն լինի: Ինչպէս միշտ, մեր ջանքերը կենտրոնանում են այլ երկրների, ինչպէս նաեւ Ամն-ի եւ Եւրոպական Միութեան հետ աւելի շատ քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատման վրաէ: Անկուաբի նախընտրական քարոզարշաւը զուսպ էր, բայց նա խոստացել էր պայքարել կոռուպցիայի դէմ, ինչը շատերի կարծիքով աւելի լայնատարած է դարձել` կապուած լինելով Ռուսաստանի կողմից Աբխազիան ճանաչելուց յետոյ աջակցութեան նպատակով տրամադրուող դրամական միջոցների ներհոսքի հետ: Աբխազիայում յարգանք վայելող լրագրող Իբրագիմ Չկադուան իր հերթին կասկածում է, որ կոռուպցիայի դէմ պայքարը լուրջ հեռանկարներ ունի, յամենայնդէպս կարճաժամկէտ կտրուածքով: Նախ եւ առաջ, պատշաճ մակարդակով վճռական, նուիրուած պաշտօնեաներին նշանակելը ժամանակ կը պահանջի, իսկ ժամանակը քիչ է, քանի որ գալիք տարի կը կայանան խորհրդարանական ընտրութիւնները: «խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ դժուար եւ վտանգաւոր կը լինի կոսմետիկ փոփոխութիւններից աւելին նախաձեռնելը կամ նրա [Անկուաբի] նախկին դաշնակիցներից հրաժարուելը: Կարծում եմ` պարզապէս կոռումպացուած ամենայայտնի պաշտօնեաների փոքրիկ զտում տեղի կ'ունենայ, սակայն վերջին տարիներին ձեւաւորուած համակարգը քայքայելու ոչ միջոցներ կան, ոչ էլ վճռականութիւնէ, - կարծիք է յայտնել Չկադուան: Նախագահի մէկ այլ թեկնածուի` Շամբայի պարտութիւնից յետոյ, վերջինս յայտարարեց, որ պատրաստւում է լքել քաղաքական դաշտը: Սակայն ,Յանուն արդար ընտրութիւններիէ հասարակական կազմակերպութեան նախագահ Ալխաս Տխագուշեւը կասկածի տակ է դնում այն, որ վարչապետը կամ նրա քարոզարշաւը մշակած երիտասարդ ակտիւիստները կը կարողանան երկար ժամանակով դուրս մնալ հասարակական կեանքից: «մտահոգութիւններ են հնչում, որ Անկուաբը կարող է աւելի խիստ աւտորիտար կարգեր հաստատել, եւ այս ամէնին հակազդելու համար հակակշիռ է պէտք: Խաջիմբան լաւ քարոզարշաւ էր մշակել, որը շատ առաւելութիւններ ունէր: Եթէ Խաջիմբան եւ Շամբան մէկ թիմ կազմեն, ապա այն լուրջ ընդդիմութիւն կը դառնայ: Սա միայն դրականօրէն կ'անդրադառնայ հասարակութեան եւ կառավարութեան վրաէ, - ասում է Տխագուշեւը: Ինչ վերաբերում է Վրաստանին ամէնից շատ յուզող հարցին, այն է` արդեօք նոր նախագահը, ի տարբերութիւն Բագապշի, առաւել հակուած կը լինի ենթարկուել Թբիլիսիին, ապա համընդհանուր կարծիքը մէկն է` նորընտիր նախագահն այդպէս չի անի: «մեր արտաքին քաղաքականութեան մէջ Վրաստանի վրայ ցանկացած շեշտադրում հերքող պաշտօնական յայտարարութիւն է եղել, եւ այստեղ մեղաւորը մեծ սմասամբ Վրաստանն է, քանի որ այն ընտրել է Աբխազիան մեկուսացնելու քաղաքականութիւնը: Չեմ կարծում, որ այս ոլորտում նշանակալի փոփոխութիւններ կը լինեն, յատկապէս այն պատճառով, որ թեկնածուներից ոչ ոք այս ուղղութեամբ նոր գաղափարներ չի ներկայացնելէ, - կարծիք է յայտնել Խինտբան: Անահիտ Գոգորեան, «չեգեմսկայայ պրաւդաէ թերթի թղթակից աբխազիայում Յօդուածն արտատվպում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «կովկասեան լրատուէ պարբերականից Աբխազիայի նոր նախագահ Ալեքսանդր Անկուաբը, հաւանաբար, կը շարունակի իր նախորդի վարած քաղաքականութիւնը, չնայած մտահոգութիւններ են հնչում, որ այն կարող է աւտորիտար երանգաւորում ստանալ: Վրաստանից անջատուած եւ անկախութիւն հռչակած Աբխազիայում երրորդ անգամ նախագահ ընտրեցին, որից յետոյ վերլուծաբանները յայտարարեցին, որ քաղաքական ասպարէզում նոր փոփոխութիւններ չեն ակնկալում, չնայած նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկուաբի` կոռուպցիայի դէմ պայքար սկսելու վերաբերեալ խոստումներին: Մայիսի վերջին նախագահ Սերգեյ Բագապշի յանկարծամահ լինելուց յետոյ, Աբխազիայում նախագահական ընտրութիւնները տեղի ունեցան օգոստոսի 26-ին: Անկուաբը, որը Բագապշի նախագահութեան օրօք զբաղեցնում էր Աբխազիայի փոխնախագահի պաշտօնը, յաղթեց ընտրութիւններում` ստանալով ընտրողների ձայների 55 տոկոսը, իսկ ձայների 21 տոկոսը ստացած նախկին վարչապետ Սերգեյ Շամբան զբաղեցրեց երկրորդ տեղը: Քուէարկողների ձայների 20 տոկոսից էլ պակասը ստացած Ռաուլ Խաջիմբան, ով երրորդ տեղը զբաղեցրեց ընտրութիւնների արդիւնքներով, յայտարարեց, որ դրանք կեղծ են եղել: Այնուամենայնիւ, այս յայտարարութիւններից յետոյ 2004-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ Խաջիմբայի պարտութեանը հետեւած բողոքի ցոյցերը չկրկնուեցին: «բարեբախտաբար, ընտրութիւններից յետոյ լարուած իրավիճակ կամ վէճեր չեն առաջացել: Անկուաբի յաղթանակը տպաւորիչ էր, նշանակալի խախտումներ չեն արձանագրուել, հետեւաբար, անիմաստ կը լինէր վիճարկել արդիւնքներըէ, - նշում է քաղաքագէտ, Աբխազիայի պետական համալսարանի դասախօս Իրակլի Խինտբան: Անկուաբը Աբխազայի քաղաքական ասպարէզի յայտնի վետերաններից է, եւ փորձագէտները կարծում են, որ նրա յաղթանակը նախագահական ընտրութիւններին, որոնց մասնակցել է քուէարկողների շուրջ 72 տոկոսը, հանդիսանում է ընտրողների վստահութեան քուէն` նախկին նախագահ Բագապշի քաղաքականութիւնը շարունակելու նրա խոստումներին: Քանի որ Անկուաբը խիստ առաջնորդի համբաւ ունի, որոշ վերլուծաբաններ մտահոգւում են, որ սա կարող է ոչնչացնել տեղի ունեցած երեք համեմատաբար ազատ ընտրութիւնների ժամանակ ձեռքբերուած ժողովրդավարական նուաճումները: Անկուաբը զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի պաշտօնը 2005-2010 թուականներին, եւ այս ընթացքում կառավարական շէնքեր կարող էին մուտք գործել միայն պետական լրատուամիջոցների լրագրողները: «աբխազիայում բռնատիրական կարգեր չեն լինի, ես պէտք է ընդգծեմ դա: Սակայն աբխազական հասարակութեանը թոյլ, անսկզբունքային առաջնորդներ պէտք չենէ, - յայտարարել էր Անկուաբը նախագահական ընտրութիւնների յաջորդ օրը կայացած իր առաջին մամլոյ ասուլիսի ժամանակ: Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների արդիւնքները անվաւեր են ճանաչուել Վրաստանի եւ նրա արեւմտեան դաշնակիցների կողմից, որոնցից ոչ մէկը չի ճանաչում Աբխազիայի անկախութիւնը: Վրաստանն Աբխազիան ,ռուսական օկուպացիայիէ ենթարկուած շրջան է համարում, եւ Վաշինգտօնը համաձայն է այս բնորոշման հետ: Իսկ Մոսկուան, որն առաջինը ճանաչեց Աբխազիայի անկախութիւնը 2008-ի ռուս-վրացական պատերազմից յետոյ, իր հերթին, ողջունել է կայացած ընտրութիւնները: Մաքսիմ Գունջիան, որը կը շարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախագահի պաշտօնը Անկուաբի նախագահութեան օրօք, խոստացել է շարունակել ջանքեր գործադրել, որպէսզի Աբխազիայի անկախութիւնը ճանաչուի այլ երկրների կողմից: Ռուսաստանից բացի, Աբխազիան առ այսօր ճանաչուել է Նիկարագուայի, Վենեսուելայի, ինչպէս նաեւ Նաուրու եւ Վանուատու խաղաղօւկիանոսեան երկրների կողմից: Այն հարցին, թէ արդեօք այս երկրների ցանկը շուտով կ'ընդլայնուի, Գունջիան խուսափողական պատասխան տուեց. «եթէ այժմ նշեմ [երկրները], եւ իմ խօսքերը հրապարակուեն, ապա յաջորդ օրը Պետդէպարտամենտը կամ Եւրոպական Միութեան ինստիտուտները կը սկսեն ճնշում գործադրել այդ երկրների վրայ, որպէսզի նրանք չճանաչեն Աբխազիանէ: Հակառակ դէպքում, նրա խօսքերով, «արտաքին քաղաքականութեան մէջ նշանակալի փոփոխութիւններ չեն լինի: Ինչպէս միշտ, մեր ջանքերը կենտրոնանում են այլ երկրների, ինչպէս նաեւ Ամն-ի եւ Եւրոպական Միութեան հետ աւելի շատ քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատման վրաէ: Անկուաբի նախընտրական քարոզարշաւը զուսպ էր, բայց նա խոստացել էր պայքարել կոռուպցիայի դէմ, ինչը շատերի կարծիքով աւելի լայնատարած է դարձել` կապուած լինելով Ռուսաստանի կողմից Աբխազիան ճանաչելուց յետոյ աջակցութեան նպատակով տրամադրուող դրաական միջոցների ներհոսքի հետ: Աբխազիայում յարգանք վայելող լրագրող Իբրագիմ Չկադուան իր հերթին կասկածում է, որ կոռուպցիայի դէմ պայքարը լուրջ հեռանկարներ ունի, յամենայնդէպս կարճաժամկէտ կտրուածքով: Նախ եւ առաջ, պատշաճ մակարդակով վճռական, նուիրուած պաշտօնեաներին նշանակելը ժամանակ կը պահանջի, իսկ ժամանակը քիչ է, քանի որ գալիք տարի կը կայանան խորհրդարանական ընտրութիւնները: «խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ դժուար եւ վտանգաւոր կը լինի կոսմետիկ փոփոխութիւններից աւելին նախաձեռնելը կամ նրա [Անկուաբի] նախկին դաշնակիցներից հրաժարուելը: Կարծում եմ` պարզապէս կոռումպացուած ամենայայտնի պաշտօնեաների փոքրիկ զտում տեղի կ'ունենայ, սակայն վերջին տարիներին ձեւաւորուած համակարգը քայքայելու ոչ միջոցներ կան, ոչ էլ վճռականութիւնէ, - կարծիք է յայտնել Չկադուան: Նախագահի մէկ այլ թեկնածուի` Շամբայի պարտութիւնից յետոյ, վերջինս յայտարարեց, որ պատրաստւում է լքել քաղաքական դաշտը: Սակայն ,Յանուն արդար ընտրութիւններիէ հասարակական կազմակերպութեան նախագահ Ալխաս Տխագուշեւը կասկածի տակ է դնում այն, որ վարչապետը կամ նրա քարոզարշաւը մշակած երիտասարդ ակտիւիստները կը կարողանան երկար ժամանակով դուրս մնալ հասարակական կեանքից: «մտահոգութիւններ են հնչում, որ Անկուաբը կարող է աւելի խիստ աւտորիտար կարգեր հաստատել, եւ այս ամէնին հակազդելու համար հակակշիռ է պէտք: Խաջիմբան լաւ քարոզարշաւ էր մշակել, որը շատ առաւելութիւններ ունէր: Եթէ Խաջիմբան եւ Շամբան մէկ թիմ կազմեն, ապա այն լուրջ ընդդիմութիւն կը դառնայ: Սա միայն դրականօրէն կ'անդրադառնայ հասարակութեան եւ կառավարութեան վրաէ, - ասում է Տխագուշեւը: Ինչ վերաբերում է Վրաստանին ամէնից շատ յուզող հարցին, այն է` արդեօք նոր նախագահը, ի տարբերութիւն Բագապշի, առաւել հակուած կը լինի ենթարկուել Թբիլիսիին, ապա համընդհանուր կարծիքը մէկն է` նորընտիր նախագահն այդպէս չի անի: «մեր արտաքին քաղաքականութեան մէջ Վրաստանի վրայ ցանկացած շեշտադրում հերքող պաշտօնական յայտարարութիւն է եղել, եւ այստեղ մեղաւորը մեծ սմասամբ Վրաստանն է, քանի որ այն ընտրել է Աբխազիան մեկուսացնելու քաղաքականութիւնը: Չեմ կարծում, որ այս ոլորտում նշանակալի փոփոխութիւններ կը լինեն, յատկապէս այն պատճառով, որ թեկնածուներից ոչ ոք այս ուղղութեամբ նոր գաղափարներ չի ներկայացնելէ, - կարծիք է յայտնել Խինտբան: Անահիտ Գոգորեան, «չեգեմսկայայ պրաւդաէ թերթի թղթակից աբխազիայում Յօդուածն արտատվպում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «կովկասեան լրատուէ պարբերականից
  -   Յօդուածներ