Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած պաշտօնական ընդունելութիւն Ռդ-ում


Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած պաշտօնական ընդունելութիւն Ռդ-ում

  • 23-09-2011 14:29:49   | Ռուսաստան  |  Քաղաքական
 Սեպտեմբերի 21-ին Մոսկուայի «ռենեսանս Մոնարխէ հիւրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած պաշտօնական ընդունելութիւն: միջոցառմանը ներկայ էին ՌԴ նախագահի աշխատակազմի, կառավարութեան, արտաքին գործերի նախարարութեան պաշտօնատար անձինք, ՌԴ Պետական Դումայի անդամներ, Անվտանգութեան խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիսութեանը մասնակցել են նաեւ Ռդ-ում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, տարածաշրջանային եւ միջազգային կառոյցների, ռուսաստանեան եւ հայաստանեան առաջատար լրատուամիջոցների ներկայացուցիչներ, գիտութեան ու մշակոյթի յայտնի գործիչներ, ինչպէս նաեւ Ռուսաստանի հայ համայնքի անդամներ: Ռդ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայեանն իր ողջոյնի խօսքում նշել է. «ուղիղ 20 տարի առաջ հռչակած անկախութիւնը հայ ժողովրդի բազմամեայ երազանքի քաղաքական դրսեւորումն է եւ այն պատմական կամրջի հիմնասիւնը, որը կապում է հայ ժողովրդի անցեալը, ներկան եւ ապագան: Չնայած գոյութիւն ունեցող օբյեկտիւ եւ սուբյեկտիւ խոչընդոտների, այսօր Հայաստանը վստահաբար առաջ է շարժւում իր ընտրած ուղիով` արձանագրելով նշանակալի յաջողութիւններ բոլոր բնագաւառներում: Հայաստանը այն պետութիւնն է, որը դրսեւորում է արտայայտուած ձգտում դէպի ժողովրդավարական առաջընթաց եւ միջազգային ինտէգրումէ: երեկոյին ելոյթով հանդէս է եկել նաեւ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով իր խօսքում անդրադարձել է ռուս-հայկական յարաբերութիւնների առանցքային հարցերին եւ կարեւորել երկու ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ամրապնդուած վստահութիւնն ու բարեկամութիւնը: տօնական երեկոն ուղեկցուել է հայկական պարային համոյթների ելոյթներով եւ Ռուսաստանում գործող անուանի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէսով:
  -   Քաղաքական