Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն ՌԴ-ում


Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն ՌԴ-ում

  • 23-09-2011 14:29:49   | Ռուսաստան  |  Քաղաքական
 Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք, ՌԴ Պետական Դումայի անդամներ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիսությանը մասնակցել են նաեւ ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տարածաշրջանային եւ միջազգային կառույցների, ռուսաստանյան եւ հայաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի հայտնի գործիչներ, ինչպես նաեւ Ռուսաստանի հայ համայնքի անդամներ: ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ողջույնի խոսքում նշել է. «Ուղիղ 20 տարի առաջ հռչակած անկախությունը հայ ժողովրդի բազմամյա երազանքի քաղաքական դրսեւորումն է եւ այն պատմական կամրջի հիմնասյունը, որը կապում է հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան: Չնայած գոյություն ունեցող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտների, այսօր Հայաստանը վստահաբար առաջ է շարժվում իր ընտրած ուղիով՝ արձանագրելով նշանակալի հաջողություններ բոլոր բնագավառներում: Հայաստանը այն պետությունն է, որը դրսեւորում է արտահայտված ձգտում դեպի ժողովրդավարական առաջընթաց եւ միջազգային ինտեգրում»: Երեկոյին ելույթով հանդես է եկել նաեւ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով իր խոսքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերին եւ կարեւորել երկու ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ամրապնդված վստահությունն ու բարեկամությունը: Տոնական երեկոն ուղեկցվել է հայկական պարային համույթների ելույթներով եւ Ռուսաստանում գործող անվանի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play