Աւարտուեց «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարը


Աւարտուեց «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարը

  • 06-06-2011 01:26:50   |   |  Սպորտ

Աւարտուեց Ֆրանսիայի բաց առաջնութեան «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարը: Կանանց պայքարում աշխարհի 7-րդ ուժեղագոյն թենիսիստուհի, Չինաստանի ներկայացուցիչ 29-ամեայ Նա Լին յաղթանակ տարաւ աշխարհի 5-րդ ուժեղագոյն թենիսիստուհի, 30-ամեայ իտալուհի Ֆրանչեսկայ Սկեաւոնէի նկատմամբ` 6:4, 7:6 հաշուով: Հանդիպումը տեւել է 1 ժամ 48 րոպէ: Աւելացնենք, որ չին մարզուհին առաջինն է իր երկրում, ով այսպիսի տիտղոսի է արժանացել: Պայքարն անզիջում էր տղամարդկանց մրցաշարում: Եզրափակիչում հանդիպել էին աշխարհի ուժեղագոյն թենիսիստ, 25-ամեայ իսպանացի Ռաֆայէլ Նադալը եւ աշխարհի երրորդ ուժեղագոյն թենիսիստ, 29-ամեայ շուեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Չորս սէթերի արդիւքնում 7:5, 7:6, 5:7, 6:1 հաշուով 6-րդ անգամ «Ռոլան Գարոս»-ի չեմպիոն դարձաւ Ռաֆայէլ Նադալը: Հանդիպումը տեւել է 3 ժամ 40 րոպէ: «Մեծ սաղաւարտի» յաղթողները ` Ռաֆայէլ Նադալը եւ Նա Լին կը ստանան 1.200.000 եւրոյ մրցանակ:
  -   Սպորտ