ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիոյ Վիյեարագոսայի կողմից` ի պատիւ Հայաստանի նախագահի տրուած ընդունելութեանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիոյ Վիյեարագոսայի կողմից` ի պատիւ Հայաստանի նախագահի տրուած ընդունելութեանը

  • 27-09-2011 15:50:38   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 Աշխատանքային այցով Միացեալ Նահանգներում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիոյ Վիյեարագոսայի կողմից` ի պատիւ Հայաստանի նախագահի տրուած ընդունելութեանը: նախագահը շնորհակալութիւն է յայտնել ջերմ հիւրընկալութեան համար եւ ընդգծել, որ Ամն-ում իր այցի օրերին մեծ հպարտութիւն է ապրել` ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնւում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատուածը, Նախագահ Սարգսեանը երախտագիտութիւն է յայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանութիւններին, քաղաքապետ Անտօնիոյ Վիյեարագոսային եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամներին` մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերուող ջերմ եւ բարեացակամ վերաբերմունքի համար: «հարիւր հազարաւոր իմ հայրենակիցնէր հնարաւորութիւն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցութիւնը ապահովելու եւ, բնականաբար, իրենց լուման ունենալու եւ՛ քաղաքի, եւ՛ Միացեալ Նահանգների յաջողութիւնների մէջ: Մենք շնորհակալ ենք Միացեալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամութիւնը յաւէրժ է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկեան յարաբերութիւնները վերջին տարիների ընթացքում բաւականաչափ ամրապնդուել են: Գիտէ՞ք, շատ տարօրինակ մի բան կայ` մենք ունենք հազարամեակների պատմութիւն, բայց նշում ենք մեր անկախութեան 20-ամեակը: Մենք երիտասարդ ժողովրդավարութեան երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարուել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցութիւնը եւ մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրումէ,-ասել է ՀՀ նախագահը: աւարտելով աշխատանքային այցը Միացեալ Նահանգներ` Նախագահ Սերժ Սարգսեանը երկօրեայ պաշտօնական այցով մեկնել է Ֆրանսիայ: Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն