Աչալ Կ'ումար Մալհոթրայ. «հայոց մարդասիրական ճեմարանը նշանակալից դերակատարութիւն ունի եւ բոլոր տեսանկիւններից կամուրջ է հանդիսանում երկու մշակոյթների միջեւէ


Աչալ Կ'ումար Մալհոթրայ. «հայոց մարդասիրական ճեմարանը նշանակալից դերակատարութիւն ունի եւ բոլոր տեսանկիւններից կամուրջ է հանդիսանում երկու մշակոյթների միջեւէ

  • 28-09-2011 13:44:35   |   |  Մամլո հաղորդագրություն
 Հհ-ում Հնդկաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանն այցելեց Կալկաթայում գործող հայոց մարդասիրական ճեմարան: 2011 թուականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Նորին գերազանցութիւն Աչալ Կ'ումար Մալհոթրան առաջին անգամ այցելեց Կալկաթայում (Հընդ-կաստան) Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ գործող 190-ամեայ Հայոց մարդասիրական ճեմարան, որը առհաւատչեան է հայ-հնդկական դարաւոր բարեկամութեան: Հնդկահայոց հոգեւոր հովիւ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը ուրախութեամբ ընդունեց բարձրաստիճան հիւրին, որի հետ հանդիպումը անցաւ ջերմ մթնոլորտում: Ի պատիւ մեծարգոյ հիւրի, ճեմարանում կազմակերպուել էր մշակութային ձեռնարկ: Ճեմարանի երգչախումբը հնչեցրեց երկու երկրների օրհներգերը, այնուհետեւ կատարեց հայ եւ հնդիկ նշանաւոր կոմպոզիտորների յայտնի երգեր, իսկ պարախումբն էլ ներկայացրեց հնդկական ժողովրդական պար: Համերգային ծրագրից յետոյ ցուցադրուեց «հայերը Հնդկաստանումէ տեսանիւթը: Իր բարիգալստեան խօսքում Հայր Խորէնը խօսեց հայ-հնդկական վաղեմի բարեկամութեան մասին եւ եզրափակեց իր խօսքը ի մասնաւորի ասելով` «ձերդ գերազանցութիւն, ամէն կիրակի եկեղեցու զանգերի ղօղանջի ներքոյ մենք պատարագ ենք մատուցում ի փառս Աստծոյ եւ աղօթում Հայաստանի եւ Հնդկաստանի խաղաղութեան եւ բարգաւաճման համար: Թող Ամենազօրը անխախտ պահի մեր ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնըէ: Այնուհետեւ Հայր Սուրբը համայնքի եւ Մարդասիրականի անունից հնդկական հիւրամեծար աւանդոյթի համաձայն մեծարգոյ դեսպանին նուիրեց մի շալ` ի նշան յարգանքի, սիրոյ եւ ջերմութեան: Ձեռնարկն աւարտուեց պատուարժան Աչալ Կ'ումար Մալհոթրայի ոգեշունչ ելոյթով, որն իր խօսքում նշեց, որ Հայոց մարդասիրական ճեմարանը շատ կարեւոր մի կառոյց է, այն նշանակալից դերակատարութիւն ունի եւ բոլոր տեսանկիւններից կամուրջ է հանդիսանում երկու մշակոյթների միջեւ: Նա յորդորեց աշակերտներին կրթուել եւ դառնալ միջազգային հանրութեան քաղաքացիներ` չկորցնելով իրենց հայկական ինքնութիւնը եւ ամուր կառչել երկու հնագոյն քաղաքակրթութիւնների բարեկամութեան հենքից: Ըստ Կալկաթայում գործող հայոց մարդասիրական ճեմարանի մամլոյ հաղորդագրութեան, հանդիպմանը ներկայ էին Եկեղեցու վարչութեան աւագ անդամ տիկին Սիւզան Ռուբենը, Մարդասիրականի ուսոուցիչները, սաները, աշխատակիցները:
  -   Մամլո հաղորդագրություն