ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի այցը Թովմաս Ջեֆերսոնի անուան տարրական դպրոց


ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի այցը Թովմաս Ջեֆերսոնի անուան տարրական դպրոց

  • 29-09-2011 12:27:30   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 22-ից ՀՀ Նախագահի պատուիրակութեան կազմում ԱՄՆ էր մեկնել նաեւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: ներկայումս ՀՀ սփիւռքի նախարարը գտնւում է Լոս Անջելեսում եւ այցի շրջանակներում այցելել է Գլենդել քաղաքի Թովմաս Ջեֆերսոնի անուան տարրական դպրոց: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան մամլոյ հաղորդագրութեան, տարածաշրջանի առաջին հայկական ժառանգութեան ծրագրի մեկնարկումից Չորս տարի անց Գլենդել քաղաքի պաշտօնատար անձինք Թովմաս Ջեֆերսոնի անուան տարրական դպրոցում հիւրընկալեցին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին: <<Ես ուղղակի ցնցուած եւ տպաւորպած եմ այն փաստից, թէ ինչպէս են մեր երեխաներն այսքան կարճ ժամանակահատուածում կարողացել այսքան սահուն տիրապետել երկու լեզուներին` հայերէն եւ անգլերեն>> -նշել է տիկին Հր. Յակոբեանը: Տիկին Յակոբեանը շրջել է դպրոցի դասասենեակներով: Դպրոցի սաները հայ ազգային հագուստներով ողջունեցին նախարարին երգերով, բանաստեղծութիւններով եւ փոքրիկ յուշանուէրներով: Ջեֆերսոնի անուան դպրոցի հայկական ծրագիրը, հաւատարմագրուած լինելու պահից սկսած, լայնօրէն տարածուել ու դարձել է Գլենդելի օտար լեզուների ակադեմիայի ծրագրերից առաջատարը, եւ այժմ ներառում է ինը դասասենեակներ եւ մանկապարտէզ` մինչեւ չորրորդ դասարան: Ուսուցումն իրականացւում է կիսով չափ` հայերէն եւ անգլերէն լեզուներով այնպէս, որ աշակերտները տիրապետեն երկու լեզուներին էլ: Աշակերտները ծանօթանում են նաեւ Հայաստանի պատմութեանն ու մշակոյթին: <<Ծրագիրը ներկայումս ընդգրկում է 209 աշակերտ, սակայն պահանջարկը մեծ է>>- նշել է Ջեֆերսոն դպրոցի տնօրէն Գրեգ Մուշեղեանը:
  -   Մամլո հաղորդագրություն