ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. Ադրբեջանը ամենօրեայ նման ապատեղեկատուութեամբ փորձում է հող նախապատրաստել ապագայ սադրանքների համար


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. Ադրբեջանը ամենօրեայ նման ապատեղեկատուութեամբ փորձում է հող նախապատրաստել ապագայ սադրանքների համար

  • 04-06-2011 12:18:14   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Դաւիթ Կարապետեանի մեկնաբանութիւնը հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ ադրբեջանական լրատուամիջոցների տարածած տեղեկատուութեան կապակցութեամբ. «Հայկական զինուած ուժերը խստօրէն պահպանում էն հրադադարի ռեժիմը: Իրականում ադրբեջանական կողմը ամէն օր աւելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականութիւնը դատարապարտուած է, քանի որ միջազգային հանրութեանը դժուար է բացատրել, թէ որն է հայկական կողմի շահը` հակամարտութեան գօտում իրավիճակը սրելու եւ հրադադարը խախտելու համար: Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրեայ նման ապատեղեկատուութեամբ փորձում է հող նախապատրաստել ապագայ սադրանքների համար: Հայկական զինուած ուժերը ի զօրու էն համարժէքօրէն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին»:
  -   Քաղաքական