Ինչպէ՞ս լուսաբանել Հայաստանում ընտանեկան բռնութեան թեման


Ինչպէ՞ս լուսաբանել Հայաստանում ընտանեկան բռնութեան թեման

  • 29-09-2011 13:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ընտանեկան բռնութիւնը ցաւալի, բայց հրատապ թեմա է Հայաստանում: Ինչպէ՞ս լուսաբանել այն: Ինչպէ՞ս պայքարել կարծրատիպերի եւ հասարակութեան անտարբերութեան դէմ` զինուած միայն լրագրողական գրչով: «ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեանէ կոալիցիան` Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ լրագրողների համար կազմակերպում է «ընտանեկան բռնութեան լուսաբանման հմտութիւններէ թեմայով դասընթաց: Դասընթացը տեղի կ'ունենայ 2011թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ից 18:00-ը Թեքեյեան մշակութային կենտրոնի Փոքր դահլիճում (հասցէն`Խանջեան 50): Ցանկացողներին խնդրում ենք գրանցուել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 5-ը` զանգահարելով 53-23-29 հեռախօսահամարով կամ գրելով hgayne@tcf.am հասցէին: 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի եւ կտտանքների արդիւնքում մահացած քսանամեայ Զարուհի Պետրոսեանի դէպքի կապակցութեամբ մի շարք հասարակական կազմակերպութիւններ միաւորուեցին եւ ստեղծեցին «ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեանէ կոալիցիայ, որը հետամուտ եղաւ գործի արդար քննութեանը եւ հասարակական հնչեղութեան ապահովմանը: «ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեանէ կոալիցիայի անդամ կազմակերպութիւններն են. <<Կանանց ռեսուրսային կ'ենտրոն>> Հկ <<Հասարակութիւն առանց բռնութեան>> Հկ <<Կանանց իրաւունքների կ'ենտրոն>> Հկ <<Կանանց աջակցման կ'ենտրոնէ Թուֆենկեան>> Բհկ <<Կանրային տեղեկատուութեան եւ գիտելիքի կ'արիք>> Հկ <<Զանգակատուն>> Բհկ <<Սեռական բռնութեան ճգնաժամային կ'ենտրոն>> ՀԿ
  -   Մամլո հաղորդագրություն