Հրդեհներ Երեւանում եւ մարզերում


Հրդեհներ Երեւանում եւ մարզերում

  • 30-09-2011 11:25:10   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 29-ին հրդեհներ են բռնկուել եւ խոտածածկ տարածքներ այրուել հանրապետութեան մի շարք մարզերում: Մասնաւորապէս, Կ'ոտայքի մարզի Աբովեան քաղաքի Ուսանողական փողոցի մօտակայքում` 2500քմ, Աբովեան-գետամէջ աւտոճանապարհի 8-րդ կը մ-ի մօտակայքում` 3000քմ, Երեւան քաղաքի Յաղթանակ թաղամասի սկզբնամասում` 3000քմ, «դալմայի այգիներումէ (Լենինգրադեան փողոցի կողմից)` 2000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիւանդանոցի մօտակայքում` 1հայ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-ուջան աւտոճանապարհի 13-րդ կը մ-ի մօտակայքում` 1հայ եւ 1 հա խախողի այգի` մասամբ, Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-շորժայ 15-րդ կը մ-ի մօտակայքում` 3,5հայ: Բոլոր հրդեհները մեկուսացուել եւ մարուել են հրշէջ-փրկարարների կողմից: Նոյն օրը`ժամը 16.06-ին ահազանգ է ստացուել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Աւետիսեան փողոցի թիւ 80 տան մօտակայքում այրւում է խոտի դէզ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 16.40-ին, մարուել` 18.10-ին: Հ.Պօղոսեանին պատկանող տան բակում այրուել է 120 հակ պահեստաւորուած անասնակեր եւ մօտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Նոյն օրը`ժամը 18.46- ին ահազանգ է ստացուել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գիւղում այրւում է խոտի դէզ: Դէպքի վայր են մեկնել երկու մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 20.25-ին, մարուել` 04.08-ին: Գ.Վարդանեանի տան բակում այրուել է մօտ 12տ պահեստաւորուած անասնակեր: Նոյն օրը`ժամը 21.20-ին ահազանգ է ստացուել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գիւղում այրւում է անասնագոմ: Դէպքի վայր են մեկնել երկու մարտական հաշուարկ: Տեղում պարզուել է, որ հրդեհը բռնկուել է 15 փողոցի թիւ 50 տան բակում: Հրդեհը մեկուսացուել է ժամը 22.43-ին, մարուել` 02.48-ին: Այրուել է Վ.Խառատեանին պատկանող անասնագոմի տանիքը`48քմ մակերեսով եւ այնտեղ կուտակած մօտ 3 տ անասնակեր:
  -   Հասարակութիւն