Մեդիամաքսը եւ Վիւասել-մտս-ը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 ծրագիրը


Մեդիամաքսը եւ Վիւասել-մտս-ը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 ծրագիրը

  • 30-09-2011 14:46:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Վիւասել-մտս-ը` «մտսէ ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, եւ Մեդիամաքս լրատուական գործակալութիւնը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակութեան (content) ստեղծման եւ առաջխաղացման լաւագոյն արտասահմանեան փորձը: Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնութիւնը պատկանում է Մեդիամաքսին: Նախագծի գլխաւոր հովանաւորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս-ը: Yerevan Web Meetings 2011 ծրագրի շրջանակներում Հայաստան կ'այցելեն անուանի մասնագէտներ, որոնք վարպետութեան դասեր կ'անցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղուող ընկերութիւնների ներկայացուցիչների եւ անհատների համար: Վարպետութեան դասերով հանդէս կը գան. - Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (Հոկտեմբերի 15); - Rambler Internet Holding ընկերութեան նախկին գլխաւոր կոմերցիոն տնօրէն, ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետէր Աննա Զնամենսկայան (Հոկտեմբերի 22); - Ռուսաստանեան ինտերնետի «կնքահայրերիցէ մէկը` Անտոն Նոսիկը; (Հոկտեմբերի 29); - Լիտուայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակութեան հետ կապերի տնօրէն Աիստէ Զիլինսկիենեն; (Նոյեմբերի 5); - Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրէն Եկատերինա Սկորոբոգատովան (Նոյեմբերի 12): «վիւասել-մտս-ը կարեւորում է այս նախագիծը, գիտակցելով, որ մեր օրերում ինտերնետը հզօր գործիք է տեղեկատուութիւն ստանալու, կրթութեան գործընթացն առաւել դիւրին եւ արդիւնաւէտ դարձնելու, աշխարհի հետ կապի մէջ լինելու եւ նրան աշխարհին ներկայանալու առումով: Ակնյայտ է, որ ինտերնետում հայկական կ'ոնտենտի պակաս կայ, եւ անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Այս նախաձեռնութիւնը հիանալի միջոց է այդ գործընթացն արդիւնաւէտ եւ գրագէտ կերպով ապահովելու համարե-ասաց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «վերջին տարիների ընթացքում Մեդիամաքսը Վիւասել-մտս-ի աջակցութեամբ մի շարք յաջողուած ծրագրեր է իրականացրել, ինչի համար շատ հպարտ ենք: Այս նոր ծրագիրը իւրայատուկ է նրանով, որ վերաբերում է կրթութեանը, որին թէ՜ Վիւասել-մտս-ը, թէ՜ մենք մեծ կարեւորութիւն ենք տալիս: Մեդիամաքսն այսօր ունի մի քանի յաջողուած ինտերնետային նախագծէր եւ համարւում է առաջատարներից մէկը Հայաստանում, սակայն մենք գիտակցում ենք, որ յետագայ աճն ու յաջողութիւնները հնարաւոր են միայն շուկայի համաչափ զարգացման դէպքում: Կարծում եմ, որ վարպետութեան դասերը չափազանց կարեւոր փորձառութիւն կը լինեն ինչպէս գործող ինտերնետային նախագծերի, այնպէս էլ սկսնակների համարէ,-ասաց Մեդիամաքսի տնօրէն Արա Թադեւոսեանը: վարպետութեան դասերը կ'անցկացուեն Մեդիամաքսի գրասենեակում: Դրանք նաեւ իրական ժամանակի ռեժիմում (live streaming) կը հեռարձակուեն www.Itel.am կայքում: կազմակերպիչները վարպետութեան դասերին մասնակցելու հրաւէրներ կ'ուղարկեն ոլորտի ներկայացուցիչներին, սակայն որոշակի տեղեր հասանելի կը լինեն նաեւ ինտերնետային սկսնակ (start-up) ընկերութիւնների համար: Վարպետութեան դասի մասնակցութեան յայտերը պէտք է ուղարկել ywm_2011@mediamax.am հասցէով: Յաւելեալ տեղեկութիւնների համար զանգահարել (010) 54 45 31 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն