Վասիլի Աթաջանեանը երախտագիտութիւն է յայտնել ԱՄՆ ղեկավարութեանը Լղհ-ին յատկացրած ֆինանսական աջակցութեան համար


Վասիլի Աթաջանեանը երախտագիտութիւն է յայտնել ԱՄՆ ղեկավարութեանը Լղհ-ին յատկացրած ֆինանսական աջակցութեան համար

  • 30-09-2011 18:29:01   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթաջանեանն ընդունել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտեանին եւ «փարոսէ հիմնադրամի գործադիր տնօրէն Փիթեր Աբաջեանին: հիւրերի խնդրանքով Վասիլի Աթաջանեանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան նախապատմութիւնը` կանգ առնելով արցախեան ազատագրական շարժման պատճառների եւ հիմնական փուլերի վրայ, ինչպէս նաեւ տեղեկացրել է հակամարտութեան կարգաւորման գործընթացի ներկայ իրավիճակի մասին: Զրոյցի ընթացքում ընդգծուել է հիմնախնդրի խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական