Աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել էլ.սեանը. Կան տուժածներ


Աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել էլ.սեանը. Կան տուժածներ

  • 03-10-2011 14:34:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 1-ին`ժամը 06.04-ին ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանութեան ակադեմիայի յարակից տարածքում, տեղի է ունեցել աւտոպատահար, կայ մէկ տուժած: Դէպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «Շեւրոլե-նիւա» մակնիշի 03 ՍՕ 665 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել էլ.սեանը, որի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը (ինքնութիւնները չի յաջողուել ճշտել) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերուել աւտոմեքենայից եւ տեղափոխուել Երեւան քաղաքի «էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը ծանր է:
  -   Մամլո հաղորդագրություն